From Wikipedia, the free encyclopedia
Tor (The Onion Router անվանման հապավումը)[34], ազատ և բաց ծրագրային ապահովում, երկրորդ սերնդի այսպես կոչված սոխային երթուղայնացման համար[35]։ Սա պրոքսի սերվերների համակարգ է, որի միջոցով կարելի է հաստատել գաղտնալսումներից պաշտպանված, անանուն ցանցային կապ։ Դիտվում է որպես վիրտուալ թունելների անանուն ցանց, որն ապահովում է կոդավորված տեսքով տվյալների փոխանցում[36]։
Տեսակ | Դեմոն (ծրագիր), ծրագրային գրադարան, utility software?, software package?, ազատ ծրագրային ապահովում և network? |
---|---|
Հեղինակ | The Tor Project, Inc[en][1][2] |
Նախագծումը՝ | Core Tor People[3] |
Գրված է՝ | C[4][5], Python և Rust[6] |
Ինտեսֆեյս | GTK+, Qt |
ՕՀ | Linux[К 1], Windows NT[14], Unix-подобные ОС[К 2], iOS[26], Android[27], Maemo[28], FirefoxOS[29][30], OS/2[31] |
Առկա է | բազմալեզու |
Լույս տեսավ՝ | սեպտեմբերի 20, 2002[32] |
Զարգացման կարգավիճակ | գործում է և շարունակում է զարգանալ |
Արտոնագիր | BSD վերափոխված արտոնագիր[33] |
Անվանված է | onion routing? |
Սխալնելի հայտման էջ | gitlab.torproject.org/tpo/core/tor/issues |
Կայք | torproject.org(անգլ.), 2gzyxa5ihm7nsggfxnu52rck2vv4rvmdlkiu3zzui5du4xyclen53wid.onion և torproject.org/el/ |
Ելակոդ | gitlab.torproject.org/tpo/core/tor/ |
Tor project Վիքիպահեստում |
Tor-ի միջոցով օգտատերերը համացանցում կարող են պահպանել իրենց գաղտնիությունը կայքեր այցելելիս, բլոգներ վարելիս, ակնթարթային հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ գրելիս, ինչպես նաև այլ հավելվածներով աշխատելիս, որոնք կիրառում են Փոխանցման կառավարման հաղորդակարգ։
2011 թվականին Tor նախագիծն արժանացել է մրցանակի, որպես հասարակական օգտագործման ազատ և բաց ծրագրային ապահովում[37], իսկ 2012 թվականին՝ EFF Pioneer Award-ին[38]։
Tor համակարգն ստեղծվել է «բարձրորակ առանձնացնող համակարգերի ստեղծման կենտրոնում»[39] , Free Haven[en] ծրագրի շրջանակներում DARPA -յի հետ համագործակցությամբ՝ պետական պատվերով[40]:Ելակետային կոդը հրատարակվել է որպես ազատ հավաստագիր[41], որպեսզի ցանկացողները կարողանան[42] սխալների[43] ստուգում անցկացնել։
Ծրագրի ապահովությունը ապահովվում է Electronic Frontier Foundation, որը սկսեց մեծ աշխատանքներ ծավալել ծրագիրն ավելի ապահով դարձնելու համար[44]։ Tor-ին նշանակալից ֆինանսական օգնություն է ցուցաբերում պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ-ի պետական կառավարությունը, ինչպես նաև միջազգային գիտական ֆոնդը[45]։ 2016 թվականի կարգավիճակին համաձայն Tor-ը ունի կապ մոտ 7000 կայքերի հետ[46], որոնք տարածված են աշխարհի յուրաքանչյուր մայրցամաքում, բացի Անտարկտիդայից[47], իսկ կայքերի մասնակիցների թիվը, ներառյալ Բոտ (ծրագիր) ծրագրի օգտվողները, կազմում է երկու միլիոն[48]։ Tor Metrics-ի տվյալներով Ռուսաստանը մտավ այն երեք երկրների մեջ , որտեղ ակտիվ օգտվում են ծրագրից[49]։
Մեր օրերում կան Tor-ի տարբեր ձևեր յուրաքանչյուրի համար[50]։
Նշանավոր անձինք Tor-ը օգտագործում են պաշտպանվելու համար[51], ինչպես նաև որպիսզի կոդավորեն ինֆորմացիան ինտերնետ-ցենզուրայի միջոցով[52][53]։
Tor-ի փակ սպասարկումն իր օգտվողներին թույլատրում է ունենալ իրենց սեփական կայքերը[54], միաժամանակ չտարածելով իրենց իրական գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն։
Սոցիալական աշխատողները Tor-ից օգտվում են կարևոր հարցեր քննարկելիս՝ վեբ ֆորումում կամ հաղորդագրությունների տեսքով[55]։
Լրագրողները Tor-ից օգտվում են ինֆորմացիա ստանալիս գաղտնիությունը ապահովվելու համար[56]։ Օրինակ՝ Էդվարդ Սինոուդենը Tor-ի միջոցով PRISM-ի մասին The Washington Post և The Guardian թերթերին տեղեկություն է հաղորդել[57], իսկ իտալական ինտերնետ ակտիվիստնեը ստեղծել էին մի կայք՝ MafiaLeaks[en], որտեղ մաֆիայի մասին տեղեկություն էին ստանում[58]։
Ոչ կառավարական կազմակերպությունները Tor-ը օգտագործում են, որպիսզի իրենց աշխատողների հետ կապվեն արտագնա աշխատանքների ժամանակ[59][60]։
Հասարակական կազմակերպությունները, օրինակ՝ Indymedia-ն[61], խորհուրդ են տալիս Tor-ը օգտագործել կազմակերպության անդամների տվյալների ապահովության համար։ EFF-ն ապահովում է Tor-ի ֆինանսական հարցերը, քանի որ դրա մեջ տեսնում է տվյալներ պահպանման բարձր որակ[62]։
Կորպորացիաները Tor-ը օգտագործում են որպես հաղորդակցման ապահով միջոց[63][64]։
Հատուկ ծառայությունները Tor-ը օգտագործում են հատուկ առաջադրանքների կատարման հարցերում[65]։
Մայք Փերիի կարծիքով՝ The Tor Project-ի մի հաղորդավար[3] Tor-ի գրագետ օգտագործման միջոցով այլ միջոցների հետ մեկտեղ այն կարող է ավելի բարձր մակարդակով պաշտպանել ծրագրերը, ինչպես PRISM-ը[66]։ Այս կարծիքին է նաև InformationWeek[en][67], Ars Technica-ի գրասենյակը[68], Freedom of the Press Foundation[en][69][70], ինչպես նաև Անդրեյ Սոլդատովը[71] և Բրյուս Շնեյրը[72]։
Tor-ի օգտագործողները իրենց հարմարության վրա ներբեռնում են «սոխային» պրոկսի սերվեր , որը միացվում է Tor-ին։ Դա ձևավորում է Tor ցանցը, որը օգտագործում է տարբեր մակարդակների կոդավորում[en]: Յուրաքանչյուր տվյալների հավաքածու ընկնում է ցանցի մեջ, անցնում է երեք տարբեր պրոքսի սերվեր[73]։ Դրանք ընտրվում են պատահականության սկզբունքով։ Ուղարկվելուց հետո տվյալների հավաքածուն կոդավորվում է երեք Բանալիով։ Սկզբում երրորդ կապի, հետո՝ երկրորդ և վերջում՝ առաջն կապի համար։ Երբ առաջին ցանցը ստանում է հավաքածուն ապակոդավորում է առաջին մակարդակը և հասկանում որտեղ պետք է ուղարկի։ Երկրորդ և երրորդ ցանցերը ստանում են անանուն կամ կոդավորված միջոցով՝ միաժամանակ։
2004 թվականից սկսած Tor-ը նաև կարող է գաղտնիություն պահել ցանցերի համար[74], որի միջոցով կարելի է գաղտնի պահել գտնվելու վայրը՝ աշխատելով գաղտնի ցանցերի համար նախատեսված կարգավորումներում[75]։ Գաղտնի ծառայություններից օգտվել կարող են միայն Tor ցանցի օգտագործողները[76]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.