![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/4/45/The_Notorious_B.I.G..jpg/640px-The_Notorious_B.I.G..jpg&w=640&q=50)
The Notorious B.I.G.
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆեր Ջորջ Լատոր Ուոլաս (անգլ.՝ Christopher George Latore Wallace, մայիսի 21, 1972(1972-05-21)[3][4], Bedford–Stuyvesant, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 9, 1997(1997-03-09)[5], Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), առավել հայտնի the Notorious B.I.G. (Նոտորիուս Բի-Այ-Ջի), Biggie Smalls (Բիգգի Սմոլս), կամ պարզապես՝ Biggie (Բիգգի)[7] բեմական կեղծանուններով, ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ։
Նոտորիուս Բի-Այ-Ջի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | The Notorious B.I.G. |
Ի ծնե անուն | Քրիստոֆեր Ուոլաս |
Նաև հայտնի է որպես | The Notorious B.I.G.[1], Biggie[1], Biggie Smalls և Frank White |
Ծնվել է | 1972 մայիսի 21 ![]() |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 9, 1997(1997-03-09) (տարիքը 24)![]() |
Գերեզման | Fresh Pond Crematory and Columbarium |
Ժանրեր | Հիփ հոփ Գենգստա ռեփ Իսթ քոսթ հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1992–1997 |
Լեյբլ |
|
Կրթություն | Ջորջ Ուեսթինգհաուսի կարիերայի և տեխնիկական կրթության ավագ դպրոց և «Բիշոպ Լաֆլին մեմորիալ» ավագ դպրոց |
Կապված |
|
Ամուսին | Ֆեյթ Էվանս[2] |
Պարգևներ | |
![]() |
Ծնվել և մեծացել է Նյու Յորքի Բրուքլին թաղաամասում։ 1993 թվականին պայմանագիր է կնքել Շոն Քոմսի (Փաֆ Դեդդի) «Bad Boy Records» ձայնագրման լեյբլի հետ։ Սկզբնական ճանաչման է արժանացել մի շարք երաժիշտների ստեղծագործություններում ունեցած դուետների շնորհիվ։
1994 թվականին թողարկած «Ready to Die» դեբյուտային ալբոմն արժանանում է բարձր գնտահատանքի և կոմերցիոն հաջողության։ Ալբոմում տեղ գտած առավել հայտնի հիթային կատարումներից էին «Juicy» և «Big Poppa» ստեղծագործությունները։ Ալբոմի շնորհիվ Բիգգին դարձավ արևելյան ափի հիփ հոփի կենտրոնական գործիչներից մեկը, բարձրացրեց նյույորքյան հիփ հոփի նշմարվելիությունը մի ժամանակահատվածում, երբ առավել գերիշխող դիրքում էր արևմտյան ափը[8]։ Հաջորդ տարի Ուոլասն իր հովանավորյալ «Junior M.A.F.I.A.» համույթին նույնպես տարավ կոմերցիոն հաջողության ուղղով։
1996 թվականին, թվով երկրորդ ալբոմը ձայնագրելու ընթացքում, Ուոլասն առավել խճճվեց Արևելք-Արևմուտք սրվող հակամարտության մեջ։ 1996 թվականի սեպտեմբերին, երբ Լաս Վեգասում սպանվեց Թուփաք Շակուրը, լուրեր էին շրջանառվում, որ ռեփերի մահվան հետ առնչություն ունեին Ուոլասը և «Bad Boy»-ի շրջանակը։ 1997 թվականի մարտի 9-ին, Լոս Անջելես այցելելիս, Ուոլասը սպանվեց մեքենայից արձակված կրակոցների հետևանքով։ Ուոլասի մարդասպանը մինչ օրս անհայտ է։
Սպանությունից երկու շաբաթ անց թողարկվեց «Life After Death» ալբոմը և գրավեց առաջին հորիզոնականը «Billboard 200»-ում, ինչպես նաև Միացյալ նահանգներում ստացավ ադամանդե հավաստագրում[9]։ Հետագայում թողարկվել են ևս երկու հետմահու ալբոմներ։
Ուոլասի ալբոմներն ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ գրանցել են 28 միլիոն օրինակի վաճառք։ «Rolling Stone» հանդեսը Ուոլասին անվանել է «երբևէ ապրած մեծագույն ռեփեր» (greatest rapper that ever lived)։
2020 թվականին դարձել է Ռոքնռոլի փառքի սրահի անդամ։