![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/25/The_Line_context.jpg/640px-The_Line_context.jpg&w=640&q=50)
The Line (Սաուդյան Արաբիա)
From Wikipedia, the free encyclopedia
The Line (ոճավորված՝ THE LINE, արաբ․՝ ذا لاين), Սաուդյան Արաբիայում կառուցվող գծային խելացի քաղաք Նեոմում, Տաբուկ նահանգում, որը նախատեսված է լինել առանց մեքենաների, փողոցների և ածխածնի արտանետումների[2][3]։
The Line | |
---|---|
Տեսակ | պլանային քաղաք, գծային քաղաք, պլանավորվող շենք կամ շինություն, Խելացի քաղաք և առանց մեքենաների քաղաք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Տաբուկ |
Երկարություն | 170 կմ |
Լայնություն | 200 մետր |
Մասն է | Նեոմ |
Ջրլիցի ափին | Կարմիր ծով |
Ձևավորում | 2022 |
Առաջին հիշատակում | 2017 |
![]() | |
![]() | |
![]() |
Քաղաքը, որը նախատեսվում է 170 կիլոմետր երկարություն ունենալ, Նեոմի ինը հայտարարված տարածաշրջաններից մեկն է եւ Saudi Vision 2030 նախագծի մաս է կազմում, որը Սաուդյան Արաբիիան պնդում է, որ կստեղծի շուրջ 460,000 աշխատատեղ եւ կավելացնի 48 միլիարդ դոլար երկրի ՀՆԱ-ին[2]։ Line- ը նախատեսվում է, որ կդառնա 500 միլիարդ դոլար արժողությամբ Նեոմում նախագծի առաջին մասը։ Քաղաքի ծրագրերը կանխատեսում են 9 միլիոն բնակչության (25%-ը Սաուդյան Արաբիայի այն ժամանակվա 35,5 միլիոն բնակչությունից), բայց ըստ Bloomberg-ի զեկույցի, դա հետագայում նվազեցվել է մինչեւ 300,000 մարդ[4][5]։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ մինչև 2030 թվականը դրա երկարությունը կկազմի 170 կմ, բայց այժմ, ինչպես նշվում է զեկույցում, այդ ժամանակ նախատեսվում է ավարտել 2,4 կմ շինարարությունը[6]։ Սակայն Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հերքել են այդ պնդումը՝ ասելով, որ նախագիծը կշարունակի ինչպես նախատեսված էր[7]։