![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2f/KillersBST080717-38_%252835742625041%2529_%2528cropped%2529.jpg/640px-KillersBST080717-38_%252835742625041%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
The Killers
From Wikipedia, the free encyclopedia
The Killers (հայերեն՝ Մարդասպաններ), ամերիկյան ռոք խումբ է, որը ստեղծվել է 2001 թ Նևադա նահանգում՝ Լաս Վեգասում։
The Killers | |
---|---|
![]() | |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք |
Գործունեություն | 2001 |
Լեյբլ | Island Records, Lizard King Records? և Vertigo Records |
Կայք | thekillersmusic.com |
![]() |
Խումբը ստեղծվել է Բրենդն Ֆալուերսի (վոկալ, ստեղնաշարային գործիքներ) և Դեյվ Կոյնինգի (կիթառ) կողմից. խմբի մյուս անդամները՝ Ռոննի Վաննուչչի (հարվածային գործիքներ) և Մարկ Սթորմերը (բաս) երաժիշտներին միացել են 2002 թ-ին։ Խումբը թողարկել է 4 ստուդիային ալբոմ՝ Hot Fuss (2004), Sam's Town (2006), Day & Age (2008) և Battle Born (2012) և մեկ հավաքական ալբոմ՝ Sawdust (2007)[1]: 2006-թ սկսած խումբն ամեն տարի ՝ Սուրբ Ծննդյան նախօրերին ավանդաբար երկրպագուներին է ներկայացնում սուրբ ծննդյան տոնական երգ։
Մինչ այսօր խումբը ավելի քան 6 միլիոն ալբոմ է վաճառել Միացյալ Նահանգներում, 5 միլիոն Միացյալ Թագավորությունում և ընդհանուր 22 միլիոն ամբողջ աշխարհում[2]։