From Wikipedia, the free encyclopedia
Tears in Heaven, (թարգմանաբար՝ «Արցունքներ երկնքում»), 1992 թ. թողարկված երգ Էրիկ Կլեպտոնի կատարմամբ։
«Tears in Heaven» | |
---|---|
Էրիկ Կլեպտոնի երգը «Rush» ալբոմից | |
Թողարկված | հունվար 1992 |
Ժանր | սոֆթ ռոք, ակուստիկ ռոք |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 4:30 |
Լեյբլ | Warner Bros. Records |
Հեղինակ | Էրիկ Կլեպտոն և Ուիլ Ջենինգսոն |
Կոմպոզիտոր | Էրիկ Կլեպտոն[1] |
Պրոդյուսեր | Ռասս Տիտելման |
1991 թ. մարտի 20-ին Կլեպտոնի 4-ամյա որդին՝ Քոնորը, ով ապրում էր մոր՝ դերասանուհի Լորա Դել Սանտոյի հետ, մահացավ՝ ընկնելով նյույորքյան երկնաքերի 53-րդ հարկից[2]։ 9 ամիս շարունակ Կլեպտոնը վշտից կուրացած էր. նա չէր ստեղծագործում և ելույթներ ունենում։
Երբ Կլեպտոնը կարողացավ ուշքի գալ վշտից, նրա առաջին աշխատանքը եղավ Ուիլլ Ջենինգսոնի հետ «Help Me Up» (Օգնիր ինձ բարձրանալ) ստեղծագործությունը՝ գրված «Rush» ֆիլմի համար։ Այնուհետև Կլեպտոնն ասաց, որ ցանկանում է երգ գրել որդու մասին, որի համար հարմար տեղ էր գտել ֆիլմում։ Արդեն պատրաստ էր առաջին տունը, և նա խնդրեց Ջենինգսոնին օգնել գրելու տեքստը։ Սկզբում վերջինս հրաժարվեց, քանի որ թեման չափազանց անձնական էր ըստ նրա, սակայն Կլեպտոնը պնդեց իրենը։
Կլեպտոնը բազմիցս է ասել, որ այս երգը օգնել է իրեն հաղթահարել վիշտը։ 2004 թվականից հետո նա այլևս չի կատարել այն (ինչպես նաև «My Father's Eyes» երգը)։
2004 թ. երգը 362-րդն էր «Rolling Stone's» թերթի կողմից կազմված «The 500 Greatest Songs of All Time» (Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը) երգերի վարկանիշային ցանկում[3]։ 1993 թ. ստացել է Գրեմմի մրցանակ[4]։
Շաբաթական հիթ-շքերթներIllegal chart entered Canadaadultcontemporary|1 Illegal chart entered Canadatopsingles|1
|
Տարեկան հիթ-շքերթներ
|
|access-date=2020 թ․ հունվարի 14}}
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[45] | Gold | 35 000^ |
Ճապոնիա (RIAJ)[46] | Gold | 100 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[47] | Gold | 5000* |
Մեծ Բրիտանիա (BPI)[48] | Gold | 400 000^ |
ԱՄՆ (RIAA)[49] Physical single |
Platinum | 2,800,000[50] |
ԱՄՆ (RIAA)[51] | Gold | 500 000* |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.