TOEFL (թեստ)
From Wikipedia, the free encyclopedia
TOEFL-ը, պաշտոնապես հայտնի որպես՝ Test of English as a foreign language, սեփական կարողություննեը օգտագործելու և անգլերենն ակադեմիական մակարդակով հասկանալու թեստ է։ Այն կազմակերպվում և վերահսկվում է Educational Testing Service (ETS)-ի կողմից և նրա գրանցային ապրանքանիշն է։ Թեստն անհրաժեշտ է ոչ բնիկների (non-natives) անգլերենի մակարդակի ապահովման համար, ովքեր ցանկություն ունեն սովորել ԱՄՆ-ի համալսարաններում։ Այն արդեն դարձել է մեկը ընդունելության պահանջներից, ոչ բնիկ անգլերեն խոսողների համար, շատ անգլերենով դասավանդվող քոլեջներում և համալսարաններում։ Հավելյալ, հաստատությունները, ինչպիսիք են կառավարության գործակալությունները, բիզնեսները կամ ֆինանսական աջակցության ծրագրերը՝ կարող են նույնպես պահանջել այս թեստը։ TOEFL-ի արդյունքները ուժի մեջ են մինչև երկու տարի։ Երկու տարի հետո անհասանելի են։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9c/TOEFL_Logo.svg/640px-TOEFL_Logo.svg.png)