IELTS
From Wikipedia, the free encyclopedia
IELTS (անգլ.՝ International English Language Testing System), անգլերեն լեզվի գիտելիքի ստուգման միջազգային համակարգ։ Հնարավորություն է տալիս գնահատել լեզվի իմացության մակարդակը և հմտություններն այն անձանց մոտ, որոնց համար անգլերենը հանդիսանում է օտար լեզու[1]։ Լայն տարածում ունի Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում կրթությունը շարունակել ցանկացող ուսանողների մոտ, նաև տարածում ունի ներգաղթյալների մոտ։ Մրցակից թեստային համակարգ TOEFL-ը, ի տարբերություն IELTS-ի, լայնորեն տարածում ունի ԱՄՆ-ում և Կանադայում։ 2012 թվականին IELTS-ի քննություն հանձնողների քանակը հատեց 2 միլիոնը, այն օր օրի ավելի լայն ճանաչում է ձեռք բերում ամբողջ աշխարհում[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/02/IELTSlogo.gif/320px-IELTSlogo.gif)
Թեստը հանձնելու համար ոչ մի նվազագույն միավոր չի պահանջվում։ IELTS թեստային հաշվետվության ձևը տրվում է բոլոր թեստ հանձնողներին՝«խումբ1»-ից (non-user) մինչև «խումբ9» (expert-user) և յուրաքանչյուր հաստատություն սահմանում է տարբեր շեմ։ Թեստում կա նաև «խումբ0» միավոր, նրանց համար՝ ովքեր չեն փորձել թեստը։
IELTS-ը Միացյալ Թագավորության վիզաների և ներգաղթի կողմից (VKVI) հաստատված անգլերենի միակ անվտանգ թեստն է, որը մուտքի արտոնագիր ունեցող միակ անվտանգ թեստն է, որը մուտքի արտոնագիր ունեցող հաճախորդների համար,դիմում է՝ինչպես Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս, այնպես էլ՝ներսում։