From Wikipedia, the free encyclopedia
Swiss Reinsurance Company Ltd[4], առավել հայտնի որպես Swiss Re, վերաապահովագրական ընկերություն, հիմնված Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Այն աշխարհի խոշորագույն վերաապահովագրողն է[5]։ Swiss Re–ն գործում է ավելի քան 25 երկրների գրասենյակների միջոցով և 2016 թվականին Forbes Global 2000 առաջատար ընկերությունների ցուցակում զբաղեցրել է 118–րդ տեղը[6]։ Այն նաև 2015 թվականին Fortune Global 500-ում զբաղեցրել է 313-րդ հորիզոնականը[7]։
Swiss Re | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1863 |
Հիմնադիր | Credit Suisse? |
Վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Երկիր | Շվեյցարիա |
Տնօրեն | Christian Mumenthaler? |
Արդյունաբերություն | ապահովագրություն |
Աշխատողների թիվ | 14 943 մարդ[1] |
Դուստր ընկերություններ | Bayerische Rückversicherung?[2] և FWD Group? |
Նախկին | Prudentia, AG für Rück- und Mitversicherungen?[2] |
Կայք | swissre.com |
Բորսա | SSREF[3] |
Swiss Re Վիքիպահեստում |
1861 թվականի մայիսի 10-11-ին Շվեյցարիայի Գլարուս քաղաքում ավելի քան 500 տուն հրդեհվեց։ Քաղաքի երկու երրորդը վերածվել էր փլատակների և մոխրի, իսկ շուրջ 3000 բնակիչներ մնացել էին անօթևան։ Ինչպես 1842 թվականի Համբուրգի հրդեհը հանգեցրեց Գերմանիայում առաջին պրոֆեսիոնալ վերաապահովագրողների հիմնադրմանը[8], այնպես էլ 1861 թվականի Գլարուսի մեծ հրդեհը ցույց տվեց, որ նման աղետի դեպքում ապահովագրական ծածկույթը Շվեյցարիայում անբավարար է։
Ցյուրիխի Swiss Re վերաապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1863 թվականի դեկտեմբերի 19-ին Helvetia General Insurance Company-ի կողմից (այժմ հայտնի է որպես Helvetia Versicherungen) Սանկտ Գալլեն քաղաքում, Schweizerische Kreditanstalt (Credit Suisse) Ցյուրիխում և Basler Handelsbank-ը (UBS AG-ի նախորդ) Բազելում։ Ընկերության կանոնադրությունը նույն օրը հաստատվել է Ցյուրիխի մարզի կառավարության կողմից։ Նրա սկզբնական կապիտալը կազմել է 6 միլիոն շվեյցարական ֆրանկ։
2006 թվականին այն ձեռք է բերել GE Insurance Solutions գույքի/դժբախտ պատահարների բիզնեսը, որով Swiss Re վերաապահովագրության ընկերությունը դարձել է աշխարհի խոշորագույն վերաապահովագրողը[9]։
Swiss Re ընկերության Admin Re մասնաճյուղը հիմնադրվել է 2004 թվականի հուլիսի 1 -ին Միացյալ Թագավորությունում՝ Life Assurance Holding Corporation-ի ձեռքբերմամբ։
2014 թվականի հունիսին ընկերությունը, Admin Re-ի միջոցով, ձեռք է բերել բրիտանական HSBC Life (UK) Limited կենսաթոշակային բիզնեսը ՝ 4,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ։ Admin Re բիզնեսը, որը վերանվանվեց ReAssure, 2020 թվականի հուլիսին, ի վերջո, վաճառվեց Phoenix Group Holdings-ին 3.2 մլրդ ֆունտ ստեռլինգով։
Swiss Re-ի ղեկավարությունը բաղկացած է տնօրենների խորհրդից, գործադիր կոմիտեից և կառավարման խմբի խորհրդից[10]։
Խումբը գրասենյակներ ունի ավելի քան 25 երկրներում։ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Swiss Re–ն գրասենյակներ ունի Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում, Սլովակիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Իսրայելում, Հարավային Աֆրիկայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Միացյալ Թագավորությունում։ Ասիա և Ավստրալիա խմբավորումում գրասենյակներ ունի հետևյալ երկրներում ՝ Ավստրալիա, Չինաստան, Հոնկոնգ, Հնդկաստան, Ճապոնիա, Մալայզիա, Սինգապուր, Հարավային Կորեա։ Գրասենյակներ կան նաև Ամերիկայում ՝ Բարբադոսում, Բրազիլիայում, Կանադայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում։
Swiss Re-ի կենտրոնակայանը գտնվում է Ցյուրիխում, մայր ընկերության հիմնական շենքը 1864 թվականից գտնվում է Ցյուրիխ լճի ափին։
Լոնդոնի գրասենյակը գտնվում է 30 St Mary Axe աշտարակում, որը բացվել է 2004 թվականի մայիսի 25-ին։ 30 St Mary Axe-ը համարվում է Լոնդոնի առաջին էկոլոգիապես կայուն երնկաքերը[11]։
Swiss Re-ի ամերիկյան շտաբ-բնակարանը գտնվում է Նյու Յորքի Արմոնք քաղաքում։ Հաստատությունը, որտեղ աշխատում է ավելի քան 1000 աշխատակից, հիմնվել է 1999 թվականին և ընդլայնվել 2004 թվականին։
Swiss Re-ն ունի երկու կանադական գրասենյակ ՝ Տորոնտոյում և Վանկուվերում։ Կանադայի Swiss Re վերաապահովագրական ընկերությունը 2008 թվականի հոկտեմբերին Mediacorp Canada Inc․-ի կողմից ճանաչվել է Մեծ Տորոնտոյի լավագույն գործատուներից մեկը, ինչպես հայտարարել է Toronto Star թերթը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.