![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1e/Frank_Sinatra_1973.jpg/640px-Frank_Sinatra_1973.jpg&w=640&q=50)
Strangers in the Night
From Wikipedia, the free encyclopedia
«Strangers in the Night», ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրայի ստուդիական ալբոմ։ 1966 թվականի մայիսին ալբոմի թողարկումը նշանավորվեց Սինատրայի վերադարձը իր առաջին տեղով[1][2] փոփ չարթերում։ Ալբոմը դարձել է պլատինե՝ ԱՄՆ-ում վաճառվեց ավելի քան մեկ միլիոն օրինակ
Strangers in the Night | |
---|---|
![]() | |
Ֆրենկ Սինատրայի Երաժշտական ալբոմ | |
Թողարկված | մայիսի 30, 1966 |
Ժանր | ավանդական փոփ երաժշտություն |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Ռեփրայզ Ռեքորդս |
Պրոդյուսեր | Jimmy Bowen? |
1967 թվականի մարտին Այդ ալբոմի համար Ֆրենկ Սինատրան ստացել է երկու «Գրեմմի» մրցանակ «Տարվա լավագույն ձայնագրություն» և «տղամարդու լավագույն վոկալ փոփ կատարում»[3] անվանակարգերում։ «Strangers in the Night» սինգլը մեկ շաբաթ շարունակ զբաղեցրել է առաջին տեղը լավագույն երգերի ցանկում[4]։ Ալբոմի «Summer Wind» երգը նույնպես հայտնի է եղել և ավելի ուշ օգտագործվել է 2000-ական թվականներին հեռուստատեսային գովազդային հոլովակներում։ 2010 թվականի հունվարին ալբոմը վերահրատարակվել է, այն պարունակում էր երեք լրացուցիչ բոնուս — թրեքեր[5]։