From Wikipedia, the free encyclopedia
Starbreeze Studios, համակարգչային խաղերի մշակող և հրատարակող ընկերություն։ Հիմնադրվել է 1998 թվականին O3 Games անվան ներքո։ 2001 թվականին O3 Games անվանափոխվեց դառնալով Starbreeze։
Starbreeze Studios | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1998 |
Վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Դուստր ընկերություններ | Overkill Software |
Կայք | starbreeze.com(անգլ.) |
Բորսա | STAR-B[1] |
Overkill’s The Walking Dead խաղի վաճառքի ձախողումից և մի շարք բացասական ակնարկներից հետո, ընկերության բաժնետոմսերի գինը ընկավ 50%-ով։ Starbreeze գտնվում էր սննկացաման եզրին և հայտարարեց CEO-ի փոխման և վերակազմավորման մասին[2]։ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին գլխավոր գրասենյակ մտան տնտեսական հանցագործության վերահսկման աշխատակիցները։ Իրաապաշտպան օրգանի աշխատակիցները առգրավեցին մի քանի համակարգիչներ և ձեռբակալեցին մի հոգու[3][4]։ Starbreeze որոշ մենեջերներ վաճառեցին իրենց բաժնետոմսերը, մինչ գործադիր տնօրենին փոխարինելը։ Ոստիկանությունը ընկերության մեղադրում էր ինսայդերային առևտրի մեջ[5]։
2019 թվականի փետրարի 12-ին Starbreeze-ը OtherSide Entertainment ստուդիային փողի դիմաց վերադարձրեց System Shock 3-ի իրավունքները[6]։
2019 թվականի փետրվարի 27-ին հայտարարվեց Starbreeze Studios-ի և Skybound Entertainment-ի միջև կնքված պայմանագրի խզման մասին, որը կապված էր Overkill’s The Walking Dead-ի չգոհացնող որակի հետ։ Ինչպես նաև հայտարարվեց Overkill’s The Walking Dead-ի խաղային համակարգերի համար նախատեսված տարբերակի դադարեցման մասին, ԱՀ-ների տարբարակի ապահովման կասեցում և Steam-ից վերջնական ջնջման մասին[7]։
2019 թվականի մայիսին Dhruva Interactive (դուստր ստուդիան) գնեց Rockstar Games-ը 7,9 միլլիոն դոլլարով[8]։ Starbreeze նաև տեղեկացրեց սննկացման վտանգի մասին[9]։ Որպեսզի ստուդիան դիմակայի և միջոցներ տնտեսելու նպատակով հեռացվեցին 240 աշխտողներից 60-ը[10]։
2019 թվականի հունիսին Starbreeze վաճառեց Psychonauts 2-ի իրավունքները Microsoft ընկերությանը 8 միլլիոն դոլլարով[11]։ Ընկերությունը բաժանվեց երկու մասի՝ Starbreeze Publishing AB և Starbreeze Studios AB։ Համաձայն ֆինանասկան զեկույցի, 2020-2023 թվականներին խնդիրը հնարավոր կլինի լուծել թողարկելով Payday: Crime War և Payday 3 խաղերը[12]։
2020 թվականի փետրվարի ընկերության ֆինանսների նախկին տնօրենը դատապարտվեց ինսայդերային առևտրի համար[13]։ Ըկերությունը Payday 3-ի ֆինանսավորման համար վաճառեց բաժնետոմսերի 9,1 %-ը (5,23 միլլիոն դոլլար)[14]։
Ընկերության կողմից թողարկած առաջին հաջողված խաղը կարելի է համարել The Chronicles of Riddick: Escape from Butcher Bay խաղը։ Չնայած ֆիլմի քննադատություններին, որի հիման վրա էլ ստեղծվել էր խաղը, այն ստացավ դրական ակնարկներ և բարձր գնահատականներ[15][16]։ Դրական ակնարկների արժանացավ նաև The Darkness խաղը[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.