From Wikipedia, the free encyclopedia
Սինգ մի թու սլիփ (անգլ.՝ Sing Me to Sleep), սինգլ, որի հեղինակն է նորվեգացի պրոդյուսեր և դիջեյ Ալան Ուոքերը։ Այն երգել է նորվեգացի երգչուհի Իսելին Սոլհեյմը։ Երգը թողարկվել է 2016 թվականի հունիսի 3-ին[1]։ Հրապարակվելուց հետո այն բուռն կերպով է ընդունվել քննադատների կողմից և որոշ դեպքերում նմանեցվել է հեղինակի նախորդ «Faded» երգին[2]։
Երգի երաժշտական տեսահոլովակը հրապարակվել է հեղինակի Յութուբյան էջում 2016 թվականի հունիսի 2-ին։ Տեսահոլովակում մի հատված նկարահանվել է նաև Ջեսիկա Չեսթեյնը[3]։ Տեսահոլովակը նկարահանվել է Հոնկ Կոնգում[4]։ Այն ցույց է տալիս երիտասարդ տղային «Ֆեյդիդ» տեսահոլովակից, ինչպես նաև այլ տղամարդ և կին, որոնք քայլում և վազում են Հոնկոնգի փողոցներով։ Նկարահանման ընթացքում տեսախցիկի ֆիլտրը նորմալից փոխվում է ջերմային սենսորի, որի հետևանքով որոշ շինություններ շարժվում են։ Տեսահոլովակի վերջում այդ երեքը հանդիպում են և իրենց մոտ ունեցած մասերը միացնելով ստեղծում են մի սարք, որը փայլող կապույտ լույսեր է տարածում ամբողջ Հոնկոնգում։
«Սինգ մի տու սլիփ»[5]
Շաբաթական հիթ-շքերթներ
|
Տարեվերջյան հորիզոնականներ
Հավաստագրում
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.