![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b0/Sedia_gestatoria_pope_Pius_VII.jpg/640px-Sedia_gestatoria_pope_Pius_VII.jpg&w=640&q=50)
Sedia Gestatoria
From Wikipedia, the free encyclopedia
Sedia Gestatoria (sedia gestatoria [ˈsɛːdja dʒestaˈtɔːrja], տեղափոխվող գահ Հռոմի պապերին տեղափոխելու համար։ Իրենից ներկայացնում է գահավորակի մի տարբերակ՝ շքեղ զարդարված, պատված մետաքսով բազկաթոռ, որն ամրացված է պատվանդանի վրա, որի յուրաքանչյուր կողմից ամրացված է երկու ոսկեզօծ երկաթյա օղակներ. այդ օղակների միջով անցկացված է երկու քառակողմ փայտ, որոնց օգնությամբ տասներկու մարդ իրենց ուսերին են տանում sedia gestatoria-ն։ Բազկաթոռի աջից և ձախից ամրացված են երկու քշոց՝ ծիսակարգային հովհար՝ ջայլամի փետուրներից[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Pie_VIII_port%C3%A9_dans_la_basilique_de_Saint-Pierre_%C3%A0_Rome%2C_by_Horace_Vernet%2C_1829.jpg/640px-Pie_VIII_port%C3%A9_dans_la_basilique_de_Saint-Pierre_%C3%A0_Rome%2C_by_Horace_Vernet%2C_1829.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b0/Sedia_gestatoria_pope_Pius_VII.jpg/640px-Sedia_gestatoria_pope_Pius_VII.jpg)
Հիմնականում օգտագործվել է պապին Լաթերանի բազիլիկ եկեղեցի կամ Սուրբ Պետրոսի տաճար ծիսակարգերին տանելու և հակառակ ուղղությամբ։ Բացի այդ, պապական թագադրման արարողակարգի ժամանակ։ Նորընտիր պապի առջև, որը նստած է sedia gestatoria-ի վրա, երիցս խծուծի փունջ են վառում՝ ասելով. «Sancte Pater, sic transit gloria mundi» (Հա՛յր Սուրբ, այսպես անցնում է երկրային փառքը), որից հետո եկեղեցապետին անցկացնում են քաղաքով։
Հովհաննես Պողոս I պապն իր ընտրվելիս հրաժարվեց օգտագործել sedia gestatoria, ինչպես նաև պապական տիարա։ Բայց արդյունքում նրան համոզեցին, որ հավատացյալները պետք է հնարավորություն ունենան տեսնել պապին քաղաքում տեղաշարժվելիս։ Բայց նրա հաջորդ Հովհաննես Պողոս II-ը վերջնականապես հրաժարվեց օգտագործել sedia gestatoria, և դա փոխարինվեց ինքնագնաց և զրահապատ պապամոբիլով։