From Wikipedia, the free encyclopedia
Scientific American, ամերիկյան գիտահանրամատչելի ամսագիր, որը հրատարակվում է 1845 թվականի օգոստոսի 28-ից՝ դառնալով այն ԱՄՆ ամենահին ամսագիրը, որը մինչ այսօր տպագրվում է։ Ամսագրի հոդվածներում խոսվում է նոր և նորարարական հետազոտությունների մասին՝ հասանելի և՛ մասնագետների, և՛ աշխարհիկ մարդկանց համար։
Scientific American անգլ.՝ Scientific American[1] | |
---|---|
Տեսակ | գիտական հանդես և popular science magazine? |
Հապավում | Sci. Amer. |
Լեզու | ամերիկյան անգլերեն |
Հիմնադրվել է | օգոստոսի 28, 1845 |
Հիմնադիր | Rufus Porter? |
Հրատարակիչ | Nature Publishing Group |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
Գրասենյակ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
ISSN | 0036-8733 և 1946-7087 |
Կայք | scientificamerican.com(անգլ.) |
Scientific American Վիքիպահեստում |
«Scientific American»-ը (հաճախ կրճատվում է որպես «SciAm») Ամերիկայում ամսական վաճառում է մոտավորապես 100,000 օրինակ և ևս 100,000 օրինակով վաճառվում է ամբողջ աշխարհում (ներառյալ բաժանորդագրության վաճառքը)։ Այս հարգված ամսագիրը չի կենտրոնանում կարճ գիտական ակնարկների վրա և, ավելի շուտ, իրեն ներկայացնում է որպես ֆորում, որտեղ գիտական մտքերը կիսում են իրենց հայտնագործությունները և տեսությունները լայն հանրության հետ։ Սկզբում թիրախային լսարանը գիտության տարբեր ոլորտներում աշխատող գիտնականներն էին, սակայն այժմ հիմնականում գիտական խնդիրներով հետաքրքրված լավ կրթված մարդիկ են։
1983 թվականից մինչև 1993 թվականը լույս է տեսել «Գիտության աշխարհում» վերնագրով ռուսական հրատարակությունը, վերսկսվել է 2003 թվականից։
Ամսագիրը ստեղծվել է Ռուֆուս Փորթերի ջանքերով՝ որպես մեկ էջանոց թերթ, և իր գոյության վաղ շրջանում նյութի մեծ մասը վերցվել է ԱՄՆ արտոնագրային գրասենյակի հաշվետվություններից։ Ամսագիրը անդրադարձել է մեծ թվով թեմաների, այդ թվում՝ այնպիսի հրատապ թեմաների, ինչպիսիք են հավերժական շարժիչը, 1848 թվականին Աբրահամ Լինքոլնի օդաչուական նավի և մեքենաներում օգտագործվող կարդանային փոխանցման մասին։ 19-րդ դարի ամսագրի ցանկացած հրատարակություն զարմանալի պատկերացում է ունեցել ժամանակի արդյունաբերական հեղափոխության առաջընթացի վերաբերյալ։ Ամսագրի ընթացիկ համարներում կա «Այս ամսաթիվը պատմության մեջ» խորագիրը, որը տպագրում է 50, 100 և նույնիսկ 150-ամյա հոդվածներ։ Հաճախ այդ հին հոդվածները նկարագրում են իրական հայտնագործությունները, որոնք փոխել են աշխարհը հումորային, ոչ գիտական ձևով։
1846 թվականին Փորթերը ամսագիրը վաճառեց Ալֆրեդ Էլի Բիչին և Օրսոն Դեսայքս Մունին, և մինչև 1948 թվականը այն պատկանել է «Munn & Company»-ին։ Երկրորդ Օրսոն Դեսայքս Մունի՝ առաջինի ծոռի ղեկավարությամբ ամսագիրը դարձել է «բանվոր» ամսագրի նման մի բան, որն իր ոճով նման է եղել 20-րդ դարի «Popular Science» ամսագրին։ Դրանից հետո ամսագիրը Մունից գնվել է հրատարակիչ Ժերարդ Պիլի, խմբագիր Դենիս Ֆլանագանի[2], և գլխավոր մենեջեր Դոնալդ Միլլեր կրտսերի կողմից[3], որոնք էլ ստեղծել են «Scientific American»-ի այն ոճը, որը կարելի է տեսնել ամսագրի ընթացիկ թողարկումներում։ Միլլերը գործից ազատվել է 1979 թվականին, իսկ Ֆլանագանը՝ 1984 թվականին, երբ Ժերարդ Փիլի որդին՝ Ջոնաթանը, դարձել է ամսագրի նախագահ և գլխավոր խմբագիր։ Այդ ժամանակ ամսագրի տպաքանակն աճել էր 15 անգամ՝ 1948 թվականի համեմատ։ 1986 թվականին ամսագիրը կրկին վաճառվել է այս անգամ գերմանական «Holtzbrinck» հրատարակչական ընկերությանը, որը մինչ այժմ պատկանում է ամսագրին։ Դոնալդ Միլլերը մահացել է 1998 թվականի դեկտեմբերին, Ժերար Պիլը՝ 2004 թվականի սեպտեմբերին, իսկ Դենիս Ֆլանագանը մահացել է 2005 թվականի հունվարին։
Ամսագիրն ի սկզբանե իրեն դիրքավորել է որպես «արդյունաբերության և ձեռներեցության ջատագով» և որպես «մեխանիկայի և այլ բարելավումների ամսագիր»։ Ամսագրի առաջին համարի շապիկին փորագրված է «կատարելագործված երկաթուղային մեքենաներ» (Improved Rail-Road Cars) վերնագիրը։ Հրատարակիչները այսպես են մեկնաբանել առաջին թողարկումները․
«Scientific American»-ը հրատարակվում է Ռուֆուս Փորթերի կողմից ամեն հինգշաբթի առավոտյան՝ No. 11 Spruce Street, New York, No. 16 State Street, Boston, and No. 2l Arcade Philadelphia, (գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում)։ Յուրաքանչյուր սենյակ պարունակում է երկու հինգ տպում, մեծ մասը գերազանց որակի, և պատկերազարդ նոր գյուտեր, գիտական օրենքները, և հետաքրքիր աշխատանքներ։ Նաև գրվել է հետաքրքիր նորությունների և իրադարձությունների մասին, գիտական ակնարկներ և այլ գյուտերի վերաբերյալ։ Նկարագրվել են ամերիկյան և արտասահմանյան գյուտերն ու բարելավումներ, կատալոգներ գյուտերի արտոնագրով․ գիտական էսսեներ։ Գիտությունների պատկերազարդ հիմունքներ՝ մեխանիկա, քիմիա և ճարտարապետություն։ Մեծ ուշադրություն է դարձվել նաև արվեստի տարբեր ձևերին և կիրառական մասնագիտություններին, հետաքրքիր փիլիսոփայական փորձերին, երաժշտության և պոեզիայի տարբեր դրսևորումներին։ Հրատարակությունը ստեղծվել է հատուկ մեխանիկների և արտադրողների համար, և նախատեսված է եղել միայն ամերիկացի ընթերցողների համար, համապատասխանաբար, հիմնական ուշադրությունը հատկացվել է հենց նրանց խնդիրներին։ Այնուամենայնիվ, ամսագիրը հայտնի է եղել նաև ֆերմերների շրջանում, քանի որ այնտեղից նրանք կարող էին տեղեկանալ գյուղատնտեսական նշանակության տարբեր հարմարանքների մասին։ Երիտասարդների և երեխաների շրջանում ամսագիրը նույնպես շատ տարածված է եղել, քանի որ այն ավելի շատ գիտելիքներ է տվել, քան հինգ անգամ դպրոց հաճախելը։ «Scientific American»-ի գնման մեկ այլ կարևոր կետ եղել է ցածր գինը։ Մեկ տարվա բաժանորդագրությունն արժեր 2 դոլար, սկզբում՝ 1 դոլար, իսկ մնացածը՝ 6 ամսվա ընթացքում։ 4 դոլարով կարելի էր գնել հինգ օրինակի բաժանորդագրություն 6 ամսով։ Յուրաքանչյուր ոք, որը բերել է երկու կամ ավելի բաժանորդ, յուրաքանչյուրի համար ստացել է 25 ցենտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.