From Wikipedia, the free encyclopedia
Samsung Galaxy S9 և Samsung Galaxy S9+ (կրճատ՝ S9 և S9+), Galaxy S սերիայի իններորդ սերնդի անդրոիդ սմարթֆոն, թողարկված է Samsung Electronics ընկերության կողմից։ Թողարկվել է 2018 թվականի փետրվարի 25-ին, Բարսելոնայում, MWC ցուցահանդեսում։ Samsung Galaxy S8 և S8+ հաջորդը[2]։
Samsung Galaxy S9/S9+ | |
---|---|
Արտադրող | Samsung Electronics |
Տեսախցիկ | S9 12 մեգապիքսել S9+ 12 մեգապիքսել (երկու տեսախցիկ) |
Օպերացիոն համակարգ | Անդրոիդ 8.0 |
Պրոցեսոր | Samsung Exynos 9810 և Qualcomm Snapdragon 845 |
Օպերատիվ հիշողություն | S9 4 ԳԲ S9+ 6 ԳԲ |
Հիշողության քարտ | microSD, մինչև 400 Գբ |
Մշտական հիշողություն | 64, 128 և 256 գիգաբայթ |
Մարտկոց | S9 3000 միլիամպեր S9+ 3500 միիամպեր |
Չափս | S9 147.7 x 68.7 x 8.5 մմ S9+ 158.1 x 73.8 x 8.5 մմ |
Քաշ | S9 163 գրամ S9+ 189 գրամ |
Սերիա | Galaxy S |
Նախորդ | Samsung Galaxy S8 և S8+ |
Կապված թեմաներ | Samsung Galaxy Note 8[1] |
Galaxy S9 և S9+ սմարթֆոնները ունեն գրեթե նույն հատկանիշները, ինչ Galaxy S8-ը, նույն չափի էկրան, նույն հարաբրակցությամբ 18/9: S8-ի մատնահետքի սկաները տեղադրված է տեսախցիկի կողքին, իսկ արդեն S9-ի մատնահետքի սկաները գտնվում է անմիջապես տեսախցիկի ներքևում։ Հեռախոսը քննադատների կողմից ընդհանուր առմամբ արժանացել է դրական կարծիքների, հիմնականում շեշտվել են բարելավված տեսախցիկը, մատնահետքի սկաների ավելի հարմար դիրքը։
Galaxy S9 և S9+ դիմացից գրեթե նույն են ինչ S8 և S8+։ Երկուսնել ունեն 1440p Super AMOLED էկրան, 18.5:9 հարաբերակցությամբ, S9 էկրանը 5,8 դյուրմ է, իսկ S9+ 6,2 դյուրմ[3]։ Բոլոր երկրներում (բացառությամբ ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի, Հոնկոնգի, Ճապոնիայի և Լատինական Ամերիկայի), S9 և S9+ թողարկվել են Samsung Exynos 9810 պրոցեսորով, իսկ ԱՄՆ-ում, Չինաստանում, Կանադայում, Հոնկոնգում, Ճապոնիայում ևԼատինական Ամերիկյաում թողարկվել է Qualcomm Snapdragon 845[4]։
S9 ունի 4 ԳԲ օպերատիվ հիշողություն (RAM)[5], իսկ S9+ 6 ԳԲ։ Երկու տարբերակներն էլ թսղարկվել են 64, 128 և 256 գիգաբայթ մշտական հիշողության տարբերակով, բայց նաև ունեն microSD հիշողության քարտի հնարավորություն, բարձրացնելով մինչև 400 ԳԲ[6]։
Galaxy S9-ի մարտկոցի հզորությունը կազմում է 3000 միլիամպեր, իսկ S9+ 3500 միլիամպեր։
Երկուսնել սմարթֆոններ էլ հագեցած են Dolby Atmos ձայնային աջակցությամբ։
Սմարթֆոնների տեսախցիկները բարելավվել են։ S9+ ունի երկու հետին տեսախցիկ, ինչպես Galaxy Note 8-ը, իսկ S9 մեկ տեսախցիկ։ Երկու սմարթֆոններն էլ նկարահանում են 4K և 720p վիդեո։ S9 տեսախցիկը 12 մեգապիքսել է, իսկ S9+ երկու տեսախցիկը 12 մեգապիքսել։
S9 և S9+ աշխատում են Անդրոիդ օպերացիոն համակարգի 8.0 Oreo տարբերակով և Samsung Experience 9.0-ով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.