![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/38/Samsung_Galaxy_Note_3.png/640px-Samsung_Galaxy_Note_3.png&w=640&q=50)
Samsung Galaxy Note 3
From Wikipedia, the free encyclopedia
Samsung Galaxy Note 3, «Samsung Electronics» ընկերության սմարթֆոնը, որը վաճառքի է հանվել 2013 թվականի սեպտեմբերի 25-ին։ Էկրանի չափսերի (5.7 դյույմ կամ 140 մմ) շնորհիվ այն միջանկյալ տեղ է զբաղեցնում հաղորդչի և պլանշետային համակարգչի («ֆաբլետ») միջև։ Աշխատում է Android օպերացիոն համակարգով։ Բացի չափից, այն տարբերվում է այլ սմարթֆոններից S Pen ստիլուսի առկայությամբ։ Այդ սարքավորումը Galaxy Note շարքից առաջին անգամ ներկայացվեց 2013 թվականի սեպտեմբերի 4-ին «Internationale Funkausstellung Berlin» կոնֆերանսում[1][2][3][4]։ Ի տարբերություն իր նախորդի՝ Galaxy Note 2-ի, Note 3-ի էկրանն ավելի մեծ է, սակայն սարքն ինքնին ավելի բարակ է և թեթև[5]։ Մարտկոցի հզորությունը ավելացել է մինչև 3200 մԱ/ժամ։ Մեծացել է նաև օպերատիվ հիշողությունը՝ դառնալով 3 ԳԲ (նախորդի 2 ԳԲ-ի համեմատ)։ Հեռախոսի հետևի հատվածը կարող է լինել սև, սպիտակ, վարդագույն կամ կարմիր[6][7]։
Samsung Galaxy Note 3 | |
---|---|
![]() | |
Արտադրող | ![]() Samsung Electronics |
Օպերատիվ հիշողություն | 3 ԳԲ |
Չափս | 151,2 x 79,2 x 8,3 մմ |
Քաշ | 168 գ |
Սերիա | Samsung Galaxy Note |
Նախորդ | Samsung Galaxy Note II |
Հաջորդ | Samsung Galaxy Note 4 |
Ավանդաբար «Samsung»-ը հեռախոսն առաջարկում է սեփական ծրագրային ապահովմամբ, այդ թվում՝ նաև S Pen ստիլուսի համար։ Galaxy Note 3-ը մատակարարվում է նաև տեղադրված Samsung Knox համակարգով՝ ձեռնարկություններում սմարթֆոնն օգտագործելու համակարգային լուծմամբ[8]։