From Wikipedia, the free encyclopedia
SMS-ների լեզու (անգլ.՝ Short Message Service, կարճ հաղորդագրության ծառայություն)։
SMS-ների լեզուն կամ Textese-ը (հայտնի է նաև chatspeak, txt, txtspk, txtk, texting language կամ txt talk անվանումներով) անգլերենի ժարգոն է, որն օգտագործվում է բջջային հեռախոսների SMS-ներում, սոցիալական ցանցերում և անհապաղ հաղորդագրման ժամանակ։ Դա անգլերենի համառոտ ձև է՝ նման rebus-ին[1]։ (predictive text)-ի կիրառման աստիճանական ավելացման հետ դրա կիրառումը նվազում է։ Նման լեզուն ոչ միշտ է ենթարկվում կամ հետևում ընդունված անգլերենի քերականական կանոններին։ Ավելին՝ այս համակարգում գործածված բառերը կարող են բացակայել սովորական բառարաններում։
Textese-ի նպատակն է օգտագործել հնարավորինս քիչ գրանշաններ հասկանալի հաղորդագրություն փոխանցելու համար։ Ուստի՝ կետադրության, քերականության և մեծատառերով ուղղագրության կանոնները հաճախ անտեսվում են։ Այս տարալեզուն ունի փոքրաթիվ հիերոգլիֆներ (իրազեկվածներին հասկանալի կոդեր) և մի շարք տառատեսակային պայմանանշաններ։ Ըստ հետազոտություններից մեկի՝ թեև այս տարալեզվով ավելի արագ կարելի է գրել, այն կարդալու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում, քան սովորական անգլերենով։ Ըստ դոկտոր Նանագ Քեմպի (Թասմանիայի համալսարան) հետազոտությունների՝ Textese-ի զարգացումն անքակտելիորեն կապված է քերականության ու հնչյունաբանության խոր ըմբռնման հետ։
Textese-ն անգլերենի ձևավորվող բարբառ է՝ գերհամառոտ բառեր և արտահայտություններ կազմելու համար տառերի ու թվերի անսովոր պայմանական կիրառմամբ։ Բարբառի ծագումը կարելի է կապել բջջահեռախոսային հաղորդագրությունների ստեղծման հետ, թեև գրառման էլիպտիկ (սղման) համակարգը ստեղծվել է անվազն telegraphese-ի (հեռագրային լեզվի) օրերին։ SMS-ների լեզվով գրելու ստանդարտ կանոններ չկան, շատ բառեր կարող են նաև կրճատվել, օրինակ՝ "text" բառը կարող է վերածվել "txt"-ի։ Բառերն ավելի կարճ դարձնելու համար դրանցում կարող են օգտագործվել նաև թվեր, օրինակ՝"later" բառը կարող է գրվել "l8r" տեսքով։ Այս լեզուն արագացնում է բառերի գրառումը, նպաստում է տառերի թվի առավելագույն կրճատմանը և տեքստային հաղորդման տարածքային սահմանափակման խնդրի լուծմանը։
Այն նման է AOL speak և Telex speak լեզուներին և ծագել է ինտերնետային զրուցասրահների (chatroom) սղագրային տարբերակից, որը պետք է հարմարվեր թույլատրված գրանշանների փոքր թվին (վաղ շրջանի SMS-ներում կարելի էր օգտագործել ընդամենը 160 գրանշան, իսկ որոշ պրովայդերներ վճարը գանձում են ըստ ուղարկված գրանշանների) և հարմար լեզու էր բջջահեռախոսների փոքր ստեղնաշարների համար։
Մեկ տառը կարող է փոխարինել բառին
Մեկ թիվը կարող է փոխարինել բառին
Մեկ տառը կամ թիվը կարող է փոխարինել վանկին
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.