R5 (խումբ)
From Wikipedia, the free encyclopedia
R5, ամերիկյան փոփ ռոք խումբ, ստեղծվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Կազմավորվել է 2009 թվականին։ Նրա կազմի մեջ են մտնում Ռայկեր Լինչը (բաս կիթառ, վոկալ), Ռայդել Լինչը (ստեղնաշար, վոկալ), Ռոկի Լինչը (սոլո կիթառ, վոկալ), Ռոսս Լինչը (գլխավոր վոկալ, ռիթմ կիթառ), Էլինգտոն Ռետլիֆը (հարվածային գործիքներ, վոկալ)։ 2010 թվականի մարտին նրանք թողարկել են «Ready Set Rock» մինի ալբոմը, իսկ սեպտեմբերին Hollywood Records-ի հետ իրենց առաջին ստուդիական ալբոմը։
R5 | |
---|---|
Ժանրեր | Pop Rock?, Rock Alternative Music Prize? և փաուեր փոփ |
Գործիքներ | դասական կիթառ |
Գործունեություն | 2009 |
Լեյբլ | Hollywood Records |
Կայք | r5rocks.com |
R5 (band) Վիքիպահեստում |
Դեբյուտային «Loud» երգը թողարկվել է 2013 թվականի փետրվարի 19-ին։ Խմբի առաջին ալբոմը՝ «Louder»-ը, թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 24-ին։ Ալբոմի մեջ ներառվել են «Loud» մինի ալբոմից չորս երգեր և յոթ նոր երգեր։ Ալբոմի առաջին երգ է որոշվել «Pass Me By»-ը, որի պրեմիերան կայացել է օգոստոսի 16-ին Ռադիո Դիսնեյում։ Տեսահոլովակի պրեմեիրան կայացել է օգոստոսի 29-ին Disney Channel-ում և դիտման համար հասանելի է խմբի Vevo ալիքում։ Ամբողջ խմբով 2014 թվականին նկարահանվել են «Վիոլետտա» հեռուստասերիալի 3 եթերաշրջանի 69-րդ և 79-րդ սերիաներում։