Pringles
From Wikipedia, the free encyclopedia
Փրինգլս (անգլ.՝ Pringles) - ցորենակարտոֆիլային[2] չիպսերի ապրանքային նշան, որոնք արտադրվում են Kellogg’s-ի կողմից (մինչև 2011 թվականի ապրիլի 5՝ Procter & Gamble)։ 2012 թվականի փետրվարին Kellogg’s-ը՝ ԱՄՆ-ի առաջատար սննդի արտադրողը, Procter & Gamble-ից Pringles չիպսերի արտադրանքի բիզնեսը գնել է 2,7 միլլիարդ դոլարով[3]։
Ապրանքի տեսակ | ապրանքային նշան և սննդային ապրանքանիշ |
---|---|
Ենթադաս | stack of potato chips? |
Օգտագոտծման սկիզբ | 1968 |
Սեփականատեր | Kellogg (ընկերություն) |
Արտադրող | Kellogg (ընկերություն) |
Երկիր | ԱՄՆ |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Հեղինակ | Fred Baur? |
Կարգախոս | Everything Pops with Pringles |
Անվանված է | Pringle Drive?[1] |
Կայք | pringles.com |
Pringles չիպսերի բաղադրատոմսը առաջին անգամ ներկայացրել է Ալեքսանդր Լիեպան (անգլ.՝ Alexander L. Liepa) 1950-ական թվականներին[4]։ Առաջին անգամ չիպսերը սկսել են վաճառվել 1968 թվականին (մինչև 1975 թվականը) Ամերիկայում՝ Pringle’s Newfangled Potato Chips անունով[5]։
1970 թվականին Procter & Gamble ընկերությունը առաջին անգամ թողարկել է չիպսերը բարձր գլանային անոթներում՝ բեղավոր հացթուխ Ջուլիուս Փրինգլի պատկերով։ Pringles-ի առաջին մետաղե անոթն ինժեներ-քիմիկոս Ֆրեդ Բոռի մտահղացումն էր։
2009 թվականին World’s Food-ը աշխարհի ամենահայտնի կարտոֆիլային չիպս համարել է Pringles-ը։
Չիպսերը վաճառվում են աշխարհի 140 երկրներում[3], իսկ տարեկան ընդհանուր վաճառքը գերազանցնում է 1 միլլիարդ դոլարը[6]։