![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c5/Jean-Leon_Gerome_Pollice_Verso.jpg/640px-Jean-Leon_Gerome_Pollice_Verso.jpg&w=640&q=50)
Pollice verso (նկար)
Ժան Լեոն Ժերոմի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Pollice verso» (լատին․՝ Մատները ներքև), ֆրանսիացի նկարիչ Ժան Լեոն Ժերոմի նկարը՝ նկարված 1872 թվականին։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ժան Լեոն Ժերոմ |
տարի | 1872 |
բարձրություն | 96,5 սանտիմետր |
ուղղություն | ակադեմիզմ |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ֆինիքսի արվեստի թանգարան |
հավաքածու | Ֆինիքսի արվեստի թանգարան |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Ժան Լեոն Ժերոմը վարպետության նշանակալի մակարդակի է հասել ակադեմիզմի ժանրում և դարձել ռուս արիստոկրատիայի սիրելին, սակայն որոշել է վերանայել իր ստեղծագործությունները և իր կտավները նկարելիս դրսևորել է ավելի հիմնավոր ու պատմական մոտեցում։ Որոշելով փորձարկել 19-րդ դարում պուրիտանական արվեստում սյուժեի ընտրության թույլատրելի սահմանները՝ որպես ապագա նկարի թեմա՝ ընտրել է գլադիատորական մենամարտը։ Ժերոմը կտավը նկարել է ըստ իրական բովանդակության, մասնավորապես՝ մրցասպարեզի գծագրերի և գլադիատորների իսկական զենք ու զրահի հիման վրա։ Նկարի աշխատանքներն ավարտվել են 1872 թվականին։ Նրանում պատկերված է, թե ինչպես է հռոմեական Կոլիզեումում հաղթողը տրորում պարտվողին՝ սպասելով ամբոխի վճռին՝ «pollice verso» ժեստին։ Իրենց ոչ հատուկ արյունարբության հետ միաժամանակ Վեստայի տաճարի սպիտակ զգեստներով ծառայողներն արդեն կայացրել են իրենց որոշումը՝ բութ մատները պահելով ներքև և, փաստորեն, պարտված գլադիատորին դատապարտելով մահվան։ Առանձին օթյակում նստած հռոմեացի կայսրը կարծես միանգամայն անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է, բայց հենց նա է ղեկավարում մոլեգնած ամբոխին։ 1873 թվականին Վիեննայում կայացած Համաշխարհային ցուցահանդեսից հետո կտավը Ժերոմից գնել է ամերիկացի մի միլիոնատեր, և նկարը երկար ժամանակ ցուցադրվել է ամբողջ Ամերիկայում։ Ներկայումս նկարը գտնվում է Ֆինքսի գեղարվեստական թանգարանի հավաքածուում (Ֆինիքս, Արիզոնա, ԱՄՆ)։