From Wikipedia, the free encyclopedia
Գորշ ականջեղ չղջիկ (լատին․՝ Plecotus auritus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։
Գորշ ականջեղ չղջիկ | |
Գորշ ականջեղ չղջիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Ձեռնաթևավորներ (Chiroptera) |
Ընտանիք | Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae) |
Ցեղ | Ականջեղներ (Plecotus) |
Տեսակ | Գորշ ականջեղ չղջիկ (P. auritus) |
Միջազգային անվանում | |
Plecotus auritus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Որպես առանձին տեսակ նկարագրվել է 1990 թվականին։ Մինչ այդ ականջեղների ցեղը ներկայացվում էր 1 տեսակով (2 տարատեսակներով)։ Հայաստանում տարածված է հյուսիսային շրջաններում։ Առավել հաճախ բնակվում է անտառներում (փչակներում, ծառերի կեղևի տակ) կամ անտառամերձ ժայռաճեղքերում, քարանձավներում, հազվադեպ՝ տարբեր շինություններում (գոմերում, տանիքների տակ) գերադասում է փայտե շինությունները։ Կոտայքի մարզում (Մարմարիկ գետի հովիտ) հայտնաբերվել է Կովկասում ամենամեծաքանակ ձմեռող գաղութը (174 առանձնյակ)։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Մարմնի երկարությունը 47-50 մմ է, պոչինը՝ 46-50 մմ, նախաբազկինը՝ 43-47 մմ։ Մորթին մեջքի մասում գորշաշագանակագույն է, դեպի փորը վերածվում է դեղնասպիտակավունի։ Մոխրագույն ականջեղ չղջիկից տարբերվում է գույնով և քթահիմքում խիտ ու երկար մազերով պատված թմբիկի առկայությամբ։
Սնվում է մանր թիթեռներով, մլակներով, մոծակներով և բզեզներով, որոնց որսում է թռիչքի պահին կամ «հավաքում» ծառերի, թփերի վրայից։
Մայիս-հունիսին էգը ծնում է սովորաբար 1 ձագ, որը, թեպետ 1 ամսականում արդեն չի տարբերվում ծնողներից, սակայն մոտ 20 օր ևս սնվում է մոր կաթով։
Տարածված է Հարավային Եվրոպայում, Սիբիրում, Մանջուրիայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Ալթայում և Հարավային Կովկասում։ Հայաստանում տարածված է Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում[1]։
Թվաքանակի կրճատման միտումով սակավաթիվ տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է որպես խոցելի տեսակ։
Արեալը նկատելիորեն կրճատվում է։ Թվաքանակը կրճատվում է գաղութներում և պոպուլյացիաներում։
Վտանգման հիմնական գործոններին են հաստաբուն, փչակավոր ծառերի հատումը և հին փայտաշինությունների քանդումը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.