From Wikipedia, the free encyclopedia
SandCat (եբր.՝ פלסן קרקל)[1], իսրայելական Plasan փոքր ընկերության՝ Ford F550 պիկապների կարճացված շասսիի վրա նախագծած և 2005 թվականից արտադրվող զրահամեքենա։ SandCat մեքենաները բավականին տարածված են տարբեր երկրների իրավապահ մարմիններում, օգտագործվում են առնվազն 15 երկրներում, ինչպես նաև արտադրվում են ԱՄՆ-ում (Oshkosh Corporation ընկերություն) և Մեքսիկայում[2]։
Plasan Sand Cat | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | տրանսպորտային միջոցի մոդել և զենքի մոդել |
Երկիր | Իսրայել |
Արտադրող | Plasan |
Մարտեր | Աֆղանական պատերազմ |
SandCat-ը առաջին անգամ հրապարակոյնորեն ներկայացվել է «Կարակալ» անվնումով AUSA ցուցահանդեսումում 2005 թվականիի հոկտեմբերին, այդ ժամանակից ի վեր մեքենաները ներկայացվել են տարբեր ցուցահանդեսներում, այդ թվում՝ Փարիզի 2005 թվականի 2005 Milipol իրավապահների ցուցահանդեսում, 2006 թվականի Mid-America բեռնափոխադրումների ցուցահանդեսում և 2006 թվամանի «SandCat» կոչվող Eurosatory ցուցահանդեսում։
2008 թվականի հունիսին SandCat-ը ներկայացվել է նաև որպես Oshkosh Defense ընկերության արտադրանք։ Այժմ այն հիմնված է 8 տոննա քաշով F550 շասսիի վրա և նախատեսված է լրացնել զրահապատ HMMWV-ի և սպասվող JLTV-ի միջև եղած բացը։
Զրահամեքենան մասնակցել է Աֆղանստանի և մեքսիկական թմրանյութերի պատերազմներին։ Իսրայելում մեքենան օգտագործում է սահմանային ոստիկանությունը։ Մեքենան ունի ականադիմացկուն հատակ։
Գնորդի կարիքներին համապատասխան զրահամեքենան կարող է համալրվել գնդացիրներով, ականանետերով կամ հակատանկային կառավարվող հրթիռներով։
Plasan ընկերությունը նշել է, որ 2004 թվականից ի վեր արտադրվել է մոտ 700 SandCats, և չնայած որ երբեք ամբողջական մանրամասներ չի հաղորդում, բայց հայտնի է, որ աշխատում են հինգ մայրցամաքների առնվազն 16 օգտագործողների մասին.
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում հայկական զինուժը Բերձորի հարակից անտառներում Sand Cat-եր է ոչնչացրել[19][20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.