From Wikipedia, the free encyclopedia
PNL («Peace N' Lovés» [Խաղաղություն Ու Փող] բառի հապավումը), ֆրանսիական ռեփ դուետ, որի անդամներն են Ադեմոն (ֆր.՝ Ademo, իրական անունը՝ Թարիք Անդրիու ֆր.՝ Tarik Andrieu, ծնվ. 1986թ. դեկտեմբերի 26) և Էն.Օ.Էսը (ֆր.՝ N.O.S, իրական անունը՝ Նաբիլ Անդրիու ֆր.՝ Nabil Andrieu, ծնվ. 1989թ. ապրիլի 25)։ Եղբայրները ծագումով ալժիրցի են։
PNL | |
---|---|
Դուետը 2016 թվականին (ձախում՝ Էն.Օ.Էս, աջում՝ Ադեմո) | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Կորբեյ Էսոն, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա |
Ժանրեր | Քլաուդ ռեփ, ալտերնատիվ ռեփ, թրեփ |
Գործունեություն | 2014-ներկա |
Լեյբլ | PNL Records (2014–2015) QLF Records (2015–ներկա) Musicast (2015–2018) Believe Digital (2018–ներկա) |
Կայք | shop.qlf.fr |
Անդամներ | |
Ադեմո Էն.Օ.Էս | |
PNL Վիքիպահեստում |
Դուետն հայտնի է մամուլում հարցազրույցների բացարձակ բացակայությամբ, ինչպես նաև իրենց նորարարական տեսահոլովակներով, որոնք նկարահանվել են Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսլանդիայում, Հարավային Աֆրիկայում, Նամիբիայում, Ջամայկայում և այլուր։
Դուետը հիմնադրվել է 2014 թվականին, իսկ հաջորդ տարի թողարկել է իր «Le Monde Chico» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը[1]։ 2016 թվականին թողարկվել է «Dans la légende» կոչվող երկրորդ ալբոմը, որը ունեցել է շուրջ է 1 միլիոն օրինակի վաճառք և ստացել է ադամանդե սերտիֆիկատ[2]։
2017 թվականին PNL-ն պետք է ելույթ ունենար ԱՄՆ-ում անցկացվող Coachella երաժշտական փառատոնին, սակայն Ադեմոյի դատվածության պատճառով մերժել էին նրանց մուտքն ԱՄՆ[3]։ 2019 թվականին դուետը թողարկեց իր «Deux frères» կոչվող երրորդ ալբոմը, որը առաջին շաբաթում վաճառվեց 100,000 օրինակով[4]։ 2020 թվականին Netflix-ում ներկայացվեց դուետի մեկ ժամանոց համերգային ֆիլմը, որը նկարահանվել է 2017 թվականի շրջագայության ընթացքում[5]։
PNL-ը ստեղծագործում է քլաուդ ռեփ ոճում։ Ֆրանսիացի լրագրող Օլիվիե Կաշենն նրանց ոճն անվանել է «հում, հիպնոզացնող և հուզիչ», որն ըստ նրա թարմություն է տալիս ֆրանսիական ռեփին[6]։ Դուետի երգերի հիմնական թեմաներն են` փող, թմրանյութերի վաճառք, ընտանիք և այլ մարդկանցից տարբերվելու զգացողությունը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.