OSIRIS-REx
From Wikipedia, the free encyclopedia
Origins Spectral Interpretation Resource Identification Security Regolith Explorer (OSIRIS-REx), ամերիկյան աստերոիդների ուսումնասիրման կայան, որը նախատեսված է (101955) Բեննու աստերոիդի գրունտի ուսումնասիրությունների համար։ Այս առաքելությունը ընտրվել է մրցութային հիմունքներով` ՆԱՍԱ New Frontiers ծրագրի («Նոր սահմաններ») շրջանակներում։ Կայանի մեկնարկը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 8-ին[4][5][6]։ Աստերոիդի նվաճումն ու գրունտի ուսումնասիրությունը տեղի կունենա 2019 թվականին, իսկ երկիր կվերադառնա 2023 թվականին։ Առաքելության արժեքը գնահատվում է 800 միլիոն դոլար[7], չհաշված փոխադրամիջոցի արժեքը, որը կարժենա մոտ 200 մլն դոլար[8]։ OSIRIS-REx անվանումը կապված է նաև հին եգիպտական աստված Օսիրինի (և վերածննդի խորհրդանիշ Բեննի) անվան հետ[9]։
Արագ փաստեր COSPAR ID, NSSDCA ID ...
COSPAR ID | 2016-055A |
---|---|
NSSDCA ID | 2016-055A |
SCN | 41757 |
Գործարկման ամսաթիվ | սեպտեմբերի 8, 2016[1][2] |
Գործարկման վայր | Cape Canaveral Space Launch Complex 41?[1] |
Գործարկման հրթիռ | Atlas V 411?[1] |
Զանգված | 2110 կիլոգրամ[3] և 880 կիլոգրամ[3] |
Կայք | asteroidmission.org(անգլ.) |
Փակել