From Wikipedia, the free encyclopedia
N.W.A կամ Niggaz Wit Attitudes[1][2][3], ամերիկյան հիփ հոփ խումբ Կալիֆոռիա նահանգի Լոս Անջելես քաղաքից։ Համարվում է գենգստա ռեփ ենթաժանրի ամենավիճահարույց խմբերից մեկը։ Մեծամասնության կարծիքով համարվում է հիփ հոփի պատմության ամենաազդեցիկ խումբը[4]։
N.W.A | |
---|---|
Բնօրինակ անուն | Niggaz Wit Attitudes |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | գենգստա Ռեփ |
Գործունեություն | 1986–1991 1998–2000 |
Լեյբլ | Ruthless Records և Priority Records? |
Պարգևներ | |
Կայք | nwaworld.com |
Նախկին անդամներ | |
N.W.A Վիքիպահեստում |
«N.W.A»-ը գործել է 1986 թվականից մինչև 1991 թվականը։ Խումբը միշտ ենթարկվել է քննադատման իր անկեղծ մտքեր պարունակող տեքստերի, կանանց հանդեպ անհարգալից վերաբերմունքի, ինչպես նաև թմրանյութերի և հանցագործության գովաբանության համար[5]։ Այդ հանգամանքների պատճառով խմբի ստեղծագործությունները արգելվել են հեռարձակել մի շարք ամերիկյան հայտի ռադիոկայաններում։ Չնայած այս ամենին, խումբը միայն Միացյալ Նահանգներում հասցրել է վաճառել իր ստեղծագործությունների շուրջ 10 միլիոն օրինակ։ Երգերը հիմնականում գրվում էին քաղաքական թեմաներով, ինչպիսին էին ռասիզմը և ոստիկանության պահվածքը, որոնց ռեփերները իրենք էին հանդիպում իրենց կյանքում[6]։ Խումբը հայտնի էր ոստիկանության հանդեպ խորը ատելությամբ։
Խումբը հիմնադրվել է 1986 թվականին և բաղկացած է եղել Arabian Prince-ից, Dr. Dre-ից, Eazy-E-ից և Ice Cube-ից։ 1987 թվականին խմբի շարքերն են համալրել DJ Yella-ն և MC Ren-ը։ 1987 թվականին թողարկվել է նրանց առաջին ալբոմը՝ «N.W.A. and the Posse»-ը։ 1988 թվականին Arabian Prince-ը լքել է խումբը առաջին ստուդիական Straight Outta Compton ալբոմի թողարկումից հետո։ 1990-ականներին Eazy-E-ն, Ice Cube-ը, MC Ren-ը և Dr. Dre-ն դառնում են պլատինում վաճառքներ ունեցող սոլո կատարողներ։ Նրանց դեբյուտային ալբոմը հեղափոխական է համարվում իր ժանրում և նշանավորում է նոր գենգստա ռեփի սկիզբը։ Այն առանձնացել է աննախադեպ տեքստերով։ Խմբի երկրորդ, «Niggaz4Life», ալբոմը առաջին հարդքոր ռեփ ժանրի հավաքածուն է, որը տեղ է գտել Billboard 200-ում[3]։
Խումբը Rolling Stone ամսագիրի «Բոլոր ժամանակների 100 լավագույն կատարողներ» ցանկում զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը[7]։ Երեք առաջադրումներից հետո, 2016 թվականին, խումբը վերջապես ընդգրկվում է Ռոքնռոլի փառքի սրահ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.