From Wikipedia, the free encyclopedia
"Monster", հարավկորեական EXO բոյ բենդի երգը, իրենց երրորդ EX'ACT ստուդիական ալբոմի համար։ Այն թողարկվել է երկու տարբերակով՝ կորեական և չինական, S.M. Entertainment-ի կողմից 2016 թվականի հունիսի 9-ին, որպես ալբոմի երկրորդ սինգլ։
«Monster» | ||||
---|---|---|---|---|
EXO-ի սինգլը | ||||
«EX'ACT» ալբոմից | ||||
Թողարկված | 9 հունիսի 2016 թվական | |||
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում | |||
Ժանր | Քեյ փոփ Պարային | |||
Տևողություն | 3:41 | |||
Լեյբլ | S.M. Entertainment | |||
Պրոդյուսեր | LDN Noise | |||
EXO-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Խոսքերի և երաժշտության հեղինակներն են Kenzie-ն և LDN Noise-ը, «Monster» բնութագրվում է որպես «մռայլ և լարված» պարային երգ միջին տեմպով և քնարերգությամբ[1]։ Երգը ծառայել է, որպես EX'ACT ալբոմի "երկու գլխավոր սինգլներից" մեկը, իսկ մյուսը՝ "Lucky One" երգը, և նրանք ալբոմի հետ միասին թողարկվել են 2016 թվականի հունիսի 9-ին։ Exo-ն սկսել է ելույթ ունենալ երգով հարավկորեական երաժշտական հեռուստաշոուներին հենց նույն օրը։
"Monster" երգի չինական և կորեական տարբերակների տեսահոլովակները թողարկվել են երգի թողարկումից մեկ ժամ անց։ Բացի այն, որ Exo-ն տեսահովակում կատարում է երգը տարբեր պարամետրերով, տեսահոլովակում նաև անդամներին ներկայացնում են որպես ապստամբների, որոնց ի վերջո ձերբակալում են, բայց վերջ ի վերջո ազատվում են մեքենայից Բեքհյոնի օգնությամբ, ով քողարկվել էր որպես մեքենայի վարորդ։ Կորեական տարբերակը եղել է առավել դիտված տեսահոլովակներից չորրորդը 2016 թվականին ՅուԹյուբում[2]։ 2016 թվականի հունիսի 15-ին թողարկվել է լրացուցիչ երաժշտական տեսահոլովակ՝ որտեղ ցուցադրվում է միայն երգի պարային բեմադրությունը։
"Monster" երգը գլխավորել է Հարավային Կորեայի Gaon թվային և Billboard համաշխարհային թվային երգերի հիթ-շարքերը, դառնալով Exo-ի վերջին զբաղեցրած առաջին հորիզոնականը[3][4]։ Երգը ինն անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը հարավկորեական ամենշաբաթյա երաժշտական հեռուստաշոուներում և եղել է ամենաշատ մրցանակներ ստացած տղաների խումբը 2016 թվականին։ Նա առաջադրվել է «Տարվա երգ» անվանակարգում Ասիական Mnet երաժշտական 18-րդ մրցանակաբաշխության ժամանակ և ճանաչվել է երկրորդը և երրորդը լավագույն փոփ ստեղծագործություններից 2016 թվականին Dazed-ի և Billboard-ի կողմից[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.