From Wikipedia, the free encyclopedia
Բյոն Բեքհյոն (հանգըլ՝ 변백현, ճապ.՝ 邊伯賢, մայիսի 6, 1992[1], Վոնմի-գու, Բուչոն, Գյոնգի, Հարավային Կորեա[2]), հարավկորեացի երգիչ, կորեաչինական EXO բոյ-բենդի EXO-K ենթախմբի անդամ։ «SM Entertainment »- ին միացել է 2011 թվականին։ Նա դարձել է վերջին անդամներից մեկը, ով միացել է EXO խմբին։ Իսկ հունվարի 20- ին պաշտոնապես ներկայացրել են որպես խմբի 9- րդ անդամ։
Բեքհյոն | |
---|---|
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 변백현 |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 변백현 |
Ծնվել է | մայիսի 6, 1992[1] (32 տարեկան) Վոնմի-գու, Բուչոն, Գյոնգի, Հարավային Կորեա[2] |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ, ժամանակակից R&B, փոփ, բալլադ և սենտիմենտալ բալլադ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, մոդել, նորաձևության դիզայներ, պարող, հեռուստատեսային դերասան, հեղինակ-կատարող, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | S.M. Entertainment, Avex Trax և Capitol Records |
Կրթություն | Կյոնգ Հի համալսարան |
Անդամակցություն | EXO, EXO-K, EXO-CBX, SM Town և SuperM |
Կայք | baekhyun.smtown.com |
Byun Baek-hyun Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Բեքհոյնը ծնվել է 1992 թվականի մայիսի 6-ին Բուչհոնում, Գյոնգիի նահանգ, Հարավային Կորեա։ Նա ունի եղբայր Բեք Բեքբյոն անունով, որը նրանից մեծ է 7 տարի։ Ապագա աստղտ սկսել է պատրաստվել 11 տարեկանից, ոգեշնչվելով երգիչ Rain-ից։ Բեքհյոնը սովորել է Ջունգոն ավագ դպրոցում, Բուչհոնում, որտեղ եղել է դպրոցական «Honsusangtae» խմբի գլխավոր երգիչը, ինչպես նաև հաղթել է տեղի երաժշտական մրցույթում։ Նա հաճախել է դաշնամուրի դասերի Կիմ Հյոնգ Ույի (DickPunks ռոք խմբի անդամ) մոտ։ Բացի երաժշտությունից նա հետաքրքրվել է նաև մարտարվեստով։ Բեքհյոնը ունի հափկիդոյի սև գոտի։
Սուլի արվեստի համալսարանում սովորելու ժամանակ, Բյոնին նկատել է S.M. Entertainment-ը։ Հետագայում, 2011 թվականին S.M. Casting System-ի շնորհիվ Բեքհյոնը հայտնվում է գործակալությունում։ EXO-ի ապագա մյուս անդամների՝ Չանյոլի և Սուհոյի հետ, Բեքհյոնը հաճախել է Kyung Hee Cyber University-ը, ինչպես նաև Culture և Arts Department of Business Administration-ի օնլայն դասընթացներ է ստացել։
Բեքհյոնը պաշտոնապես միացել է խմբին 2012 թվականի հունվարի 30-ին։ Խումբը առաջնաելույթ է կատարել 2012 թվականի ապրիլի 8-ին։
2014 թվականի փետրվարին, Բեքհյոնը և Սուհոն դարձել են մշտական հաղորդավարներ Inkigayo հաղորդման ժամանակ, որը ցուցադրվել է SBS կաբելային հեռուստաալիքով։ 2014 թվականի նոյեմբերին, նրանք լքել են շոուն և խմբի մյուս անդամների հետ կենտրոնացել են խմբի վերադարձի վրա։ Նույն թվականի հուլիսին Բյոնը առաջնաելույթ է ունեցել երաժշտական թատրոնում, ստանալով գլխավոր դեր «Անձրևի տակ երգողները» մյուզիքլում, որը արտադրվել է Հարավային Կորեայում SM C&C գործակալության կողմից։
2015 թվականի ապրիլին, Բեքհյոնը կատարել է «Beautiful» սաունդթրեկը «EXO-ի հարևանությամբ» վեբ դորամայի համար։ Երգը զբաղեցրել է գլխավորող հորիզոնականներ չարթերում, համարվելով լավագույն սաունդթրեկը այլոց մեջ։ 2015 թվականի մայիսին հայտարարվել է, որ Բեքհյոնը խաղալու է գլխավոր դեր «Dokgo» ֆիլմում, դերասան Ե Ջին Գոյի հետ միասին։ Այդուհանդերձ, ֆիլմի նկարահանումները դադարեցվել են և տեղափոխվել են նույն թվականի հունվարին։ 2015 թվականի դեկտեմբերին Բեքհյոնը հարգանքի տուրք է մատուցում հանգուցյալ երգիչ Կիմ Հյոնգ Սիկին, կատարելով «Like Rain Like Music» երգը GayoDaejeon հաղորդման ժամանակ, որը ցուցադրվել է SBS հեռուստաալիքով։ Ձայնագրման ստուդիան հետագայում թողարկել է երգի թվային տարբերակը։
2016 թվականի հունվարին Բեքհյոնը և Սյուզին (Miss A) առաջնաելույթ են կատարել «Dream» երգով։ Երգը շատ արագ զբաղեցրեց բարձր հորիզոնականներ չարթերում, իսկ ավելի ուշ կազմակերպվել է ելույթ Gaon-ի ամենշաբաթյա թվային չարթում։ «Dream»-ը հինգ անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը Music Bank և Inkigayo հեռուստահաղորդումների ժամանակ։ Նույն թվականի ապրիլին, Բեքհոյնը ստացել է YinYueTai V-Chart մրցանակը, որպես ամենահայտնի երգիչը Հարավային Կորեայում։ Մայիսին Բեքհյոնը և K.Will-ը առաջնաելույթ են ունեցել, կատարելով «The Day» բալլադը։
Օգոստոս ամսին, Բեքհյոնը նկարահանվել է «Լուսնի սիրահարները։ Գորյոյի ալ կարմիր սրտերը» (չինական «Bu Bu Jing Xin» նովելի հարավկորեական տեղայնացումը) հեռուստասերիալում։ Բեքհյոնը ստացել է երկրորդական դեր, մարմնավորելով արքայազն Վանգ Յոնին, այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են՝ Լի Ջուն Գին, Կան Հա Նըլը, Լի Ջի Ընը և երգչուհի Սոհյոնը։ Նա նաև կատարել է սաունդթրեկ դորամայի հետ, Չենի և Սիումինի հետ, «For You» (Քեզ համար) անվանումով։
2016 թվականի հոկտեմբերին, նա, Չենը և Սիումինը դարձել են ЕХО-СВХ ենթախմբի պաշտոնական անդամները։ Նրանց առաջնաելույթը «Hey Mama!» երգող տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ Նույն թվականի նոյեմբերին, Բեքհյոնը մասնակցել է «2016 S.M. Super Celeb League» մրցույթին League of Legends խաղով, որտեղ նա խաղել է Հեչյուլի հետ, երկու պրոֆեսիոնալ խաղացողների հետ, ինչպես նաև կորեացի և չինացի երկրպագուների հետ։
2014 թվականի հունիսի 19-ին S.M. Entertainment-ը հաստատել է Բեքհյոնի և Թեյոնի (Girls Generation խմբի անդամ) հարաբերությունները։ Բայց 2015 թվականի սեպտեմբերին, լրագրողները հայտնել են, որ նրանք բաժանվել են։
Անվանում | Մանրամասներ ալբոմի մասին | Հորիզոնական չարթերում | Վաճառք |
---|---|---|---|
KOR
Gaon | |||
«Dream» | Թողարկվել է՝ 7 հունվարի 2016 թվական. | 1 | KOR: 36,259 |
Լեյբլ՝ MYSTIC Entertainment, LOEN Entertainment | |||
Ձևաչափ՝ CD, ներբեռնում |
Անվանում | Թվական | Հորիզոնական չարթերում | Վաճառք | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|---|
KOR
Gaon |
CHN
Baidu |
US
World | ||||
Որպես գլխավոր երգիչ | ||||||
«My Turn To Cry» | 2014 | - | - | - | KOR: 16,969+ | Exology Chapter 1: The Lost Planet |
«Like Rain, Like Music» | 2015 | 40 | - | - | KOR: 39,638+ | 2015 Gayo Daejeon Limited Edition |
Համագործակցություն | ||||||
«Dear My Family»
(որպես SM Town-ի մաս) |
2012 | - | - | - | Չկա | ՕՍԹ «Ես կամ» դորամայի համար |
«The Day We Met»
(I Am Korea-ի մաս) |
2015 | - | - | - | Չկա | Բարեգործական սինգլներ |
«One Dream One Korea»
(Տարբեր կատարողների հետ) |
- | - | - | Չկա | ||
Dream (Սյուզիի հետ) | 2016 | 1 | - | 3 | KOR: 1,268,501+ | Dream |
«The Day» (K.Will-ի հետ) | 8 | - | 21 | KOR: 231,025+ | Ոչ ալբոմային սինգլ | |
Սաունդթրեկներ | ||||||
«Beautiful» | 2015 | 7 | 1 | - | KOR: 215,163+ | «EXO-ի հարևանությամբ» դորամայի OST |
«For You» (Չենի և Սիումինի հետ) | 2016 | 5 | - | - | KOR: 597,426+ | Լուսնի սիրահարները։ Գորյոյի ալ կարմիր սրտերը դորամայի OST |
Անվանում | Թվական | Դեր | Հեռուստաալիք | Նշումներ |
---|---|---|---|---|
«Քեզ համար՝ ամբողջ հմայքով» | 2012 | Ինքն իրեն | Կամեո, հայտնվում է ЕХО-К-ի հետ | |
«EXO-ի հարևանությամբ» | 2015 | Ինքն իրեն | Naver TV Cast | Գլխավոր դեր |
«Լուսնի սիրահարները։ Գորյոյի ալ կարմիր սրտերը» | 2016 | 10-րդ արքայազն Վանգ Յոն | Երկրորդական դեր |
Թվական | Անվանում | Հեռուստաալիք | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2013 | «Idol Star Athletics Championships» | Մասնակից | Չանյոլի, Սուհոյի, Սեհունի, Թաոյի և Լուհանի հետ | |
«Աստղային թագավոր» | Հյուր | Սուհոյի, Սիումինի, Քաի, Լուհանի և Սեհունի հետ | ||
«Beatles Code 2» | Mnet | D.O-ի, Սիումինի, Լեյի, Սուհոյի և Սեհունի հետ | ||
«Idol Star Athletics Championships» | Մասնակից | Սուհոյի, Լուհանի, Սիումինի, Սեհունի, Քրիսի, Քաի և Թաոյի հետ | ||
«Three Turns» | Հյուր | Սուհոյի հետ | ||
Լուհանի հետ | ||||
«Հիանալի հիթ» | Mnet | Լեյի, D.О-ի, Չենի և Լուհանի հետ | ||
2014 | «Roommate» | Էպիզոդ № 13 | ||
2015 | «Idol Star Athletics Championships» | Սուհոյի հետ | ||
«Ողջույն, վերահսկիչ» | KBS | Էպիզոդ № 220, Չանյոլի և Չենի հետ | ||
«Գերմարդու վերադարձը» | Էպիզոդ № 79 Չանյոլի հետ | |||
«Ակումբ դպրոցից հետո» | Arirang | Էպիզոդ № 165 Քաի հետ | ||
«The Capable Ones» | Հատուկ հաղորդավար | Էպիզոդ № 1 | ||
«Cool Kiz on the Block» | Հատուկ հյուր | Էպիզոդ № 165 | ||
«Naked 4 Show (S 2)» | Mnet | Զրույց Հիչոլի հետ | Էպիզոդ № 15 | |
2016 | «Հրաշալի զույգերգ» | Հյուր | Էպիզոդ № 3 և № 4 Չանյոլի, D.O-ի, Սուհոյի, Սիումինի և Չենի հետ | |
«Cool Kiz On The Block 阳光艺体能» | HBTV | Չանյոլի, D.O-ի, Սուհոյի, Սիումին և Չենի հետ | ||
«Idol Chef King» | Հակառակորդ | Սուհոյի հետ |
Թվական | Անվանում | Դեր | Կայան | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2013 | «SoundK» | Հյուր | Arirang Radio | Սուհոյի, Քրիսի և Չենի հետ |
«Sukira Kiss the Radio» | KBS Cool FM | Լեյի, Չենի, Չանյոլի և D.O.-ի հետ | ||
Չենի հետ | ||||
«Cultwo Show» | SBS Power FM | Լեյի, Սուհոյի, Քրիսի, Չանյոլի, D.O.-ի, Սիումինի և Քաի հետ | ||
«Sukira Kiss the Radio» | KBS Cool FM | Չենի հետ | ||
«Lee Sora's Gayo Plaza Radio» | Չենի և D.O-ի հետ | |||
«K.Will's Youngstreet» | SBS Power FM | |||
2014 | «Sukira Kiss the Radio» | KBS Cool FM | ԿԻմ Հի Չոլի և Ռեվեկի հետ | |
2015 | «Cultwo Show» | SBS Power FM | Սուհոյի, D.O-ի, Սեհունի, Չենի, Չանյոլի, Սիումինի, Քաի հետ | |
«Noon Song of Hope» | MBC Standard FM | Սիումինի և Սեհունի հետ |
Թվական | Անվանում | Այլ արտիստներ |
---|---|---|
Գլխավոր արտիստ | ||
2015 | «Beautiful» | - |
Համագործակցություն | ||
2012 | «Dear My Family» | SM Town |
2016 | Dream | Սյուզի Miss A |
«The Day» | K.Will | |
Որպես հյուր | ||
2012 | «Twinkle» | Girls' Generation-TTS |
2014 | «Dance с D.O.C» (Remake) | DJ DOC |
Թվական | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2014 | «Անձրևի տակ երգողները» | Դոն Լոկվուդ | Գլխավոր դեր |
Թվական | Մրցանակ | Կատեգորիա | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2016 | 4-րդ YinYueTai V-Chart Awards | Ամենահայտնի երգիչ (Հարավային Կորեա) | - | Հաղթանակ |
1-ին Asia Artist Awards | Հայտնի դերասանի մրցանակ | Հաղթանակ | ||
8-й Melon Music Awards | Լավագույն R&B/Soul Սյուզիի հետ | Dream | Հաղթանակ | |
Տարվա երգ Սյուզիի հետ | Առաջադրված | |||
18th Mnet Asian Music Awards | Լավագույն համագործակցության երգ Սյուզիի հետ | Հաղթանակ | ||
Լավագույն երգ Սյուզիի հետ | Առաջադրված | |||
2017 | 12th Soompi Awards | Լավագույն համագործակցություն Սյուզիի հետ | Սպասվում է | |
Լավագույն ՕՍԹ դորամայի համար Սիումինի և Չենի հետ | For You | Սպասվում է | ||
Լավագույն այդոլ դերասան | - | Սպասվում է | ||
31st Golden Disk Awards | Digital Bonsang Սյուզիի հետ | Dream | Սպասվում է |
Music Bank
Թվական | Ամսաթիվ | Երգ |
---|---|---|
2016 թվական | 15 հունվարի | Dream |
22 հունվարի |
Inkigayo
Թվական | Ամսաթիվ | Երգ |
---|---|---|
2016 թվական | 17 հունվարի | Dream |
24 հունվարի | ||
30 հունվարի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.