Ջրասամույր, ջրաքիս (լատին․՝ Lutra lutra), կզաքիսների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն կենդանի։ Մարմինը ճկուն է, մկանոտ, երկարությունը՝ մինչև 70 սմ, պոչի երկարությունը՝ 45 սմ, կենդանի զանգվածը՝ 6-10 կգ։ Թաթերը կարճ են, մատները՝ լողաթաղանթով միացած։ Լավ լողում ու սուզվում է։ Մազածածկը մեջքի մասում մուգ գորշ գույնի է, փորի կողմից՝ բաց արծաթավուն։ Սնվում է հիմնականում ձկներով, գորտերով, երբեմն՝ բադերով։ Սեռահասուն է դառնում կյանքի 2-3-րդ տարում։ Հղիությունը 8-10 ամիս է, էգն ունենում է 2, հազվադեպ՝ 4 ձագ։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում։ Ջրասամույր հանդիպում է Հայաստանի շրջանների մեծ գետերում ու լճերում։ Ջրասամույրի մորթին շատ արժեքավոր է․ անխնա ոչնչացման հետևանքով որսը շատ երկրներում արգելված է։

Ջրասամույր
Ջրասամույր
Ջրասամույր
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Կզաքիսներ (Mustelidae)
Ցեղ Lutra
Տեսակ Ջրասամույր (L. lutra)
Միջազգային անվանում
Lutra lutra
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Տարածվածություն

Տեսակը տարածված է Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։ Հայաստանում հանդիպում է բոլոր շրջաններում[1]։

Էկոլոգիա

Ապրում են մաքուր ջրով և ձկնապաշարներով հարուստ լճերում, գետերում և գետակներում, բազմացումը սկսում է ձմռանը-գարնանը, երկու տարին մեկ անգամ ունենում են 1-5, ավելի հաճախ՝ 2-3 ձագ[1]։

Պահպանություն

Գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները հայտնի չեն։ Թվաքանակը կրճատվում է բիոտոպերի՝ գետերի աղտոտման, և հիդրոտեխնիկական կառույցների ստեղծման հետևանքով։

Վտանգման հիմնական գործոններն են բրիտոպերի ոչնչացումը, ջրերի աղտոտումը և ձկների գերորսը։

Պահպանվում է «Սևան», «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.