From Wikipedia, the free encyclopedia
Live USB, հատուկ ստեղծված կոշտ կրիչ, որը իր մեջ պարունակում է օպերացիոն համակարգ։ Հիմնականում որպես Live USB-ի օգտագործվում է USB կրիչ քանի, որ այն ունի ավելի կոմպակտ չափեր, սակայն կա հնարավորություն նաև այլ կրիչների օգտագործման։
Օգտակգործվում է․
Իրենց կատարած ֆունկցիայով սրանք երկուսն էլ կատարում են նույն գործողությունը, տարբեր են միայն այս կրիչները, որնց մեջ պահպանվում են ֆայլերը։ Live USB-ի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս օգտագործել մասնագիտացված օպերացիոն համակարգեր։ Այսպիսի պարագայում կամ իսպառ բացակայում է ֆալերի և կարգավորումների պահանումը կամ էլ կան սահմանափակումներ։ Սակայն կան ֆունկցիաներ, որոնք աշխատում չեն Live CD-ում, սակայն աշխատում են Live USB-ի դեպքում։ Բացի այդ ժամանակակից USB կրիչների աշխատանքի արագությումը մի քանի անգամ գերազանցում է Live CD-ի արագությանը, բացի այդ կարելի է ստեղծել և պահպանել օպերատիվ ֆայլեր առանց հավելյալ սարքավորումների։ Ահա թե, որն է պատճառը, որ Live USB-ն ավելի նախընտրելի է, քան Live CD։
USB կրիչով կարելի է տեղադրել նաև ամբողջական օպերացիոն համակարգ։ Այսպիսի մեթոդը ավելի հարմար է, երբ հարկ կա տեղադրել օպերացիոն համակարգը կոշտ սկավառակի վրա այս միջոցը ամբողջությամբ հանում է օպերացիոն համակարգի վրա դրված սահմանափակումները։ Սակայն ասյեղ շատ բան կախված է կրիչի տեսակից, հաճախ ամբողջական օպերացիոն համակարգ տեղադրելու համար օգտագործվում է ոչ թե ֆլեշ-կրիչներ, այլ USB-կոշտ սկավառակներ։
Live USB-ի միջոցով կարելի է օգտագործել օպերացիոն համակարգը սկավառակի վրա տեղադրելու համար, օգտագործելով այն CD/DVD-ի հետ միասին, եթե համակարգչի վրա բացակայում է սկավառակների ընթերցման հնարավորությունը։
Որոշ օպերացիոն համակարգերի դիստրիբուտներ, թույլ են տալիս օգտագործել դիստրիբուտները հիմանկան օպերացիոն համակարգերում առաջացած թերություները ուղղելու համար։ Այսպիսի դիստրիբուտնեի բեռնումը, թույլ է տալիս բացել ցանկը և ընտրել անհրաժեշտ գործողությունները կամ ուղղակի տեղադրել մաքուր օպերացիոն համակարգը։
Որպես կանոն, շատ դիստրիբուտներ տեղադրելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք գործողություններ։ Նման պարագայում Live USB-ի պատրաստումը ավելի դժվար է, քան Live CD-ինը։
Գոյություն ունեն ծրագրեր, որոնք թույլ են տալիս ձայնագրել նախօրոք պատրաստված ֆայլերը (*.iso, *.img) կամ նրանց PE-տարբերակները տեղադրել USB կրիչի վրա։ UltraISO և Daemon Tools հանդիսանում են պարզ բայց և շատ կարևոր ֆունկցիաներ պարունակող ծրագրեր։
Ֆայլային համակարգը տեղադրման ժամանակ ընտրվում է որպես read only, ու պետք է անհատապես զբաղվել դրանցով, որպեսզի հնարավոր լինի նրա մեջ ձայնագրել ֆայլեր։
LSU-ն թույլ չի տալիս արգելափակել էկրանը համակարգի սկզբնական մեկնարկից։
Որոշ մայրական սալիկներ կամ BIOS-ի տարբերակներ թույլ չեն տալիս բեռնումը USB-ից, դա առաջին հերթին վերաբերվում է հնացած տարբերակներին։ Նման պարագայում սովորաբար օգտագործվում են հատուկ բեռնման համար նախատեսված սկավառակներ, որոնք թույլ են տալիս օգտագործել կրիչի պարունակությունը առանց BIOS-ի աջակցության։ Հիմանակնում 2006 թվականից[1] ի վեր ստեղծված բոլոր մայրական սալիկները ունեն USB-պորտի հնարավորություն, սակայն այս ֆունկցիան գործել է նաև ավելի հին տարբերակներում։
USB-ի կրիչների բյուջետային մոդելների արագությունը այդքան էլ մեծ չէ, ինչը առաջացնում է դժվարություններ օպերացիոն համակարգի և ծրագրերի օգտագործումը, որոնք գտնվում են կրիչի վրա։
Microsoft օպերացիոն համակարգը USB-կոշտ կրիչները համարում է որպես արտաքին կրիչ, և դրա համար դրա վրա դրվում են մեծ սահմանափակումններ՝ կրիչի վրա թույլատրվում է բացել միայն մեկ ֆայլային համակարգ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.