From Wikipedia, the free encyclopedia
Let L-410-ի վթարը Բանդունդուում, ավիավթար, որը տեղի է ունեցել Let L-410 Turbolet ինքնաթիռում 2010 թվականի օգոստոսի 25-ին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Բանդունդու պրովինցիայում։
Let L-410-ի ավիավթար Բանդունդուում | |
---|---|
Let L-410 | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | օգոստոսի 25, 2010 |
Բնութագրում | Ընկել է տանիքի վրա |
Պատճառ | Կոկորդիլոսի արձակում |
Վայր | Բանդունդու, , ԿԴՀ |
Թռիչքի վայր | Բանդունդու |
Վերջնական կետ | Bandundu Airport? |
Զոհվածներ | 20 |
Վիրավորներ | 1 |
Aviation Safety Network ID | 20100825-0 |
Օդանավ | |
Մոդել | Е-190 |
Ավիաընկերություն | «Filair» |
Ուղևորներ | 20 |
Անձնակազմ | 1 |
Կենդանի մնացած | 1 |
2010 Filair Let L-410 crash Վիքիպահեստում |
Ինքնաթիռը, որը պատկանում է տեղական «Filair ավիաընկերությանը, Կենտրոնական Կոնգո պրովինցիայից մեկնում էր Բանդունդու քաղաք[1]։ Բանդունդուից հետո այն պետք էր մեկներ հանրապետության մայրաքաղաք՝ Կինշասա։ Ավիավթարը տեղի է ունեցել տեղական ժամով 12:00-ի կողմերը Բանդունդու պրովինցիայում։ Վթարի արդյունքում մահացել է 20 մարդ, ողջ է մնացել մի մարդ[2][3]։
2010 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ վթարի պատճառները։ Միակ ողջ մնացած մարդը ցուցմունք է տվել, ըստ որի հաջողվել է վերականգնել կատարվածի պատկերը։ Ուղևորներից մեկը ինքնաթիռ էր տարել կոկորդիլոս, որը վայրէջքի պահին դուրս է եկել պայուսակից, ինչից հետո սկսվել է իրարանցում. ուղևորները նետվում են օդաչուի խցիկը։ Ինքնաթիռի քթի մասի գերբեռնման պատճառով այն կորցրել է հավասարակշռությունը և ընկել է թռիչքուղուց մի քանի հարյուր մետր հեռու գտնվող մի դատարկ տան տանիքին։ Ինքը՝ կոկորդիլոսը, կենդանի է մնացել, բայց զոհվել է փրկարարների կողմից փրկարարական աշխատանքների ժամանակ[4][5][6]։
Ինքնաթիռում կար 18 ուղևոր և ավիաընկերության անձնակազմից երեք անձ։ Ողջ է մնացել միայն մեկ ուղևոր՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի։
Քաղաքացիություն | Ուղևորների քանակ | Անձնակազմի քանակ | Ընդհանուր |
---|---|---|---|
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 18 | 1 | 19 |
Բելգիա | 0 | 1 | 1 |
Միացյալ Թագավորություն | 0 | 1 | 1 |
Ընդհանուր | 18 | 3 | 21 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.