![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/07/Geneva_MotorShow_2013_-_Lamborghini_Veneno_1.jpg/640px-Geneva_MotorShow_2013_-_Lamborghini_Veneno_1.jpg&w=640&q=50)
Lamborghini Veneno
From Wikipedia, the free encyclopedia
Lamborghini Veneno, իտալական սուպերմեքենա։ Թողարկվել է սահմանափակ թվաքանակով 2013 թվականին «Lamborghini» ընկերության կողմից։ Նախաարտադրական տարբերակը (№ 0, ցուցասրահն ավարտելուց հետո այն ուղարկվել է «Lamborghini» թանգարան) ցուցադրվել է 2013 թվականի մարտին Ժնևի ավտոսրահում՝ ի պատիվ ապրանքանիշի 50 ամյակի[1]։ Արտադրվել է ընդամենը 3 օրինակով՝ մոտ 3 միլիոն եվրո արժեքով, ընդ որում, բոլոր օրինակները վաճառված են եղել մինչ մեքենայի նորամուտը։
Արագ փաստեր Lamborghini Veneno, Ընդհանուր տվյալներ ...
Lamborghini Veneno | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենայի մոդել |
Արտադրող | Automobili Lamborghini S.p.A (Volkswagen) |
Երկիր | Իտալիա |
Արտադրության տարիներ | 2013 թվական |
Նախորդ | Lamborghini Reventón |
Գործարաններ | Սանտ-Ագատա-Բոլոնեզե, Իտալիա |
Պլատֆորմ | Lamborghini Aventador |
Դաս | Սուպերմեքենա |
Սեգմենտ | S-սեգմենտ |
Դիզայն | |
Թափքի տիպ | 2 |
Դռների քանակ | 2 |
Քարշակ | 4x4 |
Շարժիչներ | |
Շարժիչ | 6,5 L L539 60° V12 |
Բնութագիր | |
Անիվային բազա | 2700 մմ |
Մասսա-գաբարիտային բնութագիր | |
Երկարություն | 5020 մմ |
Լայնություն | 2075 մմ |
Բարձրություն | 1165 մմ |
Մասսա | 1450 կգ |
Շուկայում | |
Նման | Ferrari LaFerrari, McLaren P1, Pagani Huayra, Hennessey Venom GT |
Կայք | aventador.com/index-eng.html |
![]() |
Փակել
Ինչպես և ընկերության մյուս ավտոմեքենաները, այս մոդելը ևս իր անվանումն ստացել է ի պատիվ Վենենո մականունով ագրեսիվ ցլի (իսպաներենից թարգմանաբար նշանակում է թույն), որը 1914 թվականին Սանլուկար դե Բառամեդա քաղաքում իսպանական կորիդայում սպանել է տորեադոր Խոսե Սանչես Ռոդրիգեսին[2]։