From Wikipedia, the free encyclopedia
«La Gazette», ֆրանսիական առաջին թերթ, հրատարակվել է 1631 թվականի մայիսի 30-ին և համարվում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող առաջին եվրոպական թերթ։
La Gazette ֆր.՝ La Gazette | |
---|---|
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | ֆրանսերեն |
Հիմնադրվել է | 1631 |
Հիմնադիր | Թեոֆրաստ Ռենոդո |
Հրատարակիչ | Թեոֆրաստ Ռենոդո |
Գրասենյակ | Փարիզ, Ֆրանսիա |
Լուծարվել է | 1915 |
La Gazette (France) Վիքիպահեստում |
Երեսնամյա պատերազմը (1618-1648 թթ.) շարժառիթ հանդիսացավ Եվրոպայում թերթի առաջացման և զարգացման համար։ Բնակչությունը տեղեկատվության կարիք ուներ և եվրոպական երկրներում մեկը մյուսի հետևից սկսեցին ստեղծվել թերթեր։ Ֆրանսիայում այդպիսի թերթերից առաջիններից մեկն էր՝ «La Gazette»-ը։ Նրա հիմնադիրն էր համարվում Թեոֆրաստ Ռենոդոն, որը ծնվել է 1586 թվականին Լուդնում, և ավարտել է Մոնպելիեի Բժշկական ֆակուլտետը։ 1618 թվականին նա ճանապարհորդություն կատարեց դեպի Հոլանդիա և այլ եվրոպական երկրներ, որտեղ հնարավորություն ունեցավ ծանոթանալ Եվրոպայի առաջին թերթերին։ Թագավորական իշխանությանը իր վարած քաղաքականության պրոպագանդայի համար անհրաժեշտ էր ունենալ իր վերահսկմանը ենթակա թերթ։ 1631 թվականին այդպիսի թերթ հանդիսացավ «La Gazette»-ը։ Նույն թվականի հոկտեմբերին ապագա կարդինալ Ռիշելյեյի հետ ծանոթության շնորհիվ՝ Ռենոդոն թագավորական արտոնություն ստացավ թերթերի հրատարակման, իսկ 1635 թվականին տարածվեց իր հետևողների մեջ։ Արտոնությունը նրան տվեց «ճիշտ գրելու և բոլորին ամեն ինչի մասին նոր թերթեր, նոր պատմություններ փոխանցելու իրավունք, ինչ կատարվում է թագավորության ներսում, հաշվետվություններ, ապրանքների գներ և բյուրոյի կողմից կատարված այլ հայտարարություններ, ինչպես նաև նոր թերթեր...կարող են տարածվել թագավորության անվան տակ, սա համարվում է բացառիկ իրավունք նաև այլ մարդկանց համար»[1]։
Ռենոդոն մտածում է «La Gazette» անվանումը, որը ծագում է իտալերեն «gazetta» (ֆր.՝ Gazettе) բառից և նշանակում է արծաթե մետաղադրամ, որը վենեցիացիները 16-րդ դարում վճարեցին ձեռագրերի համար[2]։ Գնորդներին գրավում էր թերթի օտար անունը, որի շնորհիվ աճում էր հրատարակությունների թիվը։ Չնայած դրան, թերթի առաջին տարիները նկատելի եկամուտ չբերեց տիրոջը։ Հավելյալ գումար վաստակելու համար Տեոֆրաստ Ռենոդոն, ուրիշ հրատարակիչների «La Gazette»-ի հերթական համարին չհամապատասխանող տեղեկատվություն էր վաճառում։ Թերթը դուրս էր գալիս յուրաքանչյուր շաբաթ օր, այն սկսվում էր միջերկրային, ավարտվում փարիզյան նորություններով։
Թերթը տպվում էր տպարանային ձևով։ Առաջին հինգ համարները չունեին հետևյալ տեղեկությունները՝ ամսաթիվ, համար, հասցե։ Համարը գրվում էր տառերով՝ այբբենական կարգով։ Վեցերերդ համարից սկսած, թերթի վերջում սկսեցին հրապարակել հրատարակման հասցեն. «du bureau d’adresse, au grand Coq, rue de la Calandre, sortant du marche Neuf, pres le Palais, a Paris», որից հետո հրատարակման օրը (1631 թ. հուլիսի 6)։
«La Gazette»-ը իր ժամանակաշրջանին համեմատ տպվում էր մեծ քանակությամբ-1200 օրինակ, այն կարդում էին ոչ միայն Ֆրանսիայում, այև նրա շրջաններում։ Սկզբում այն ուներ 2, հետո 4, 6, 8 այնուհետևև 12 օրինակ։ Թերթն ուներ երկու մշտական խորագիր երկու մասով՝ տեղեկատվական և զվարճային։
«La Gazette»-ը փաստորեն ստեղծվել էր իշխանության հետ համատեղ, և բացարձակ միապետության և ավտորատիզմի պրոպագանդայի միջոց էր հանդիսանում։ Թագավորը և կարդինալը Ռենոդոյին ռազմական գործերին և քաղաքականությանը վերաբերվող նյութեր էին տալիս։ Կարդինալ Ռիշելյեն անձամբ ինքն էր նրան փոխանցում թագավորի այն փաստաթղթերի կրկնօրինակները, որոնց հրատարակությունը անհրաժեշտ էր։
Թերթի համար որոշ տեքստեր գրվում էին հենց Լյուդովիկոս 13-րդի ձեռքով[3]։ Լյուդովիկոս 13-րդը կանոնավոր կերպով գաղտնի գրում էր թերթում ոչ միայն քաղաքական հոդվածներ, այլ նաև իր ռազմական արշավների մասին, և համարվում էր առաջին ռազմական լրագրողը։
«La Gazette»-ը համարվում էր Ֆրանսիայի սոցիալ-քաղաքական կյանքի կարևոր գործիքներից։ Հրատարակչության հսկողության տակ գոյություն ուներ հատուկ կոմիտե, որի մեջ ներառված էին՝ Pierre d’Hozier, Vincent Voiture, Guillaume Bautru и Gauthier de Costes.[4]:
Կարդինալ Ռիշելյեյի և Լյուդովիկոս 13-րդի մահից հետո թերթի հրատարակչության վիճակը վատացավ։ 17-րդ դարում տպվեց 8000 օրինակ, որը տարածվեց ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև շրջաններում[3]։
Մինչև ֆրանսիական հեղափոխությունը «La Gazette»-ը քաղաքական տեղեկատվության մենաշնորհ ուներ։ Մինչև 1749 թվականը թերթը մնաց Տեոֆրաստ Ռենոդոյի հետևորդներին ձեռքին, սակայն 1762 թվականին տրվեց արտաքին գործերի նախարարությանը, և վերանվանվեց «Gazette de France»:
Թերթի սեփականատերերը նախընտրեցին լուռ մնալ 1789 թվականի իրադարձությունների մասին, այդ պատճառով հրատարակության մեջ անգամ չի հիշատակվում 1789 թվականի հուլիսի 14-ի՝ Բաստիլի գրավման մասին։ 1792 թվականի մայիսի 1-ից սկսած թերթը սկսեց հրատարակվել ամեն օր։
Թերթը իր գործունեությունը դադարացրեց 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.