![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/62/LTV7_Logo.png/640px-LTV7_Logo.png&w=640&q=50)
LTV7
From Wikipedia, the free encyclopedia
LTV7, Լատվիայի ազգային հեռուստատեսության երկրորդ հեռուստաալիք։ Հեռարձակումը սկսել է 1991 թվականի օգոստոսին LTV2 անվանումով։ 2002 թ. անցկացված ռեբրենդինգից ստացել է նոր եթերային ձևավորում, և 2003 թ. հունվարի 1-ից վարանվանվել LTV7-ի։ Հասանելի է Լատվիայի ողջ տարածքում։ 2010 թվականից եթերային հեռարձակումը իրականացվում է միայն թվային ֆորմատով։
«Latvijas Televīzija-7» | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Հեռարձակման գոտի | ![]() |
Հեռարձակման սկսման թվական | 1991 |
Սեփականատեր | Latvijas Televīzija |
🌐 | ltv7.lv |
Հեռուստաալիքի հաղորդումների հիմնական մասը բաղկացած է երիտասարդական և մանկական հաղորդումներից, լրատվական թողարկումներից և հասարակական և լուսավորական բնույթի հաղորդումներից։ Եթերաժամի զգալի մասը հատկացված է մարզական հանդիպումների ցուցադրությանը։ Հեռուստաալիքի կազմում ստեղծվել է մարզական խմբագրություն՝ «LTV-Sports»:
Ի տարբերություն LTV1-ի, որտեղ հեռարձակումը իրականացվում է բացառապես լատվիերեն լեզվով, LTV7-ի հաղորդումների մոտ 25 %-ը պատրաստվում են ազգային փոքրամասնությունների լեզուներով, մեծ մասամբ՝ ռուսերենով։