From Wikipedia, the free encyclopedia
ԼԳԲՏ (լատիներեն տառերով LGBT), անգլերեն հապավում` կազմված լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (Lesbian, Gay, Bisexual and Transgender) բառերի սկզբնատառերից։ Այն օգտագործվում է որպես նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց հավաքական անուն։ Հայերենում գործածվում է նաև «ԼԳԵՓ» թարգմանական տարբերակը (Լեսբի, Գեյ, Երկսեռական, Փոխսեռական)։ 1980-ական թվականներից տերմինը փոխարինում է ԼԳԲՏ համայնքին դիմելու համար օգտագործվող գեյ տերմինին[1]։ Ցուցարարները կարծում էին, որ «գեյերի համայնք» տերմինը ճշգրիտ կերպով չի ներկայացնում բոլոր նրանց, ում վերաբերում էր այդ տերմինը[2]։
Հապավումը հիմնականում ինքնաբնորոշման համար էր օգտագործվում. այն օգտագործում էին ԼԳԲՏ համայնքները, ԱՄՆ-ի ԶԼՄ-ները, ինչպես նաև որոշ անգլախոս երկրներ[3][4]։ Տերմինն այժմ օգտագործում են որոշ այլ երկրներում, մասնավորապես այն երկրները, որոնց պետական լեզուներով հապավման տառերը համընկնում են, օրինակ՝ Արգենտինան, Ֆրանսիան և Թուրքիան։
ԼԳԲՏ տերմինը նախատեսված է սեռական տարբեր կողմնորոշում ունեցող անձանց մշակույթների առանձնահատկությունը ընդգծելու համար։ Այն ոչ թե միայն լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց է վերաբերում, այլ կարող է նաև վերաբերել ոչ հետերոսեքսուալ և ոչ ցիսգենդեր այլ մարդկանց։ Դրա համար անգլերենում և այլ լեզուներում գործածվում են նաև այլ տարբերակներ՝ «ԼԳԲՏՔ» (Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Քվիր), որ սկսել է օգտագործվել 1996 թվականից[5] կամ «ԼԳԵՓՔ», ավելի հազվադեպ՝ «ԼԳԲՏՏՔ»՝ Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Տրանսսեքսուալ, Քվիր[2][6]։ Գործածական են նաև նույն տերմինի այլ տարբերակներ՝ «ԳԼԲՏ», «ԳԼԲՏՔ», և այլն։
1960-ական թվականների սեռական հեղափոխությունից առաջ չկար ոչ մի տարածված բառ կամ արտահայտություն, որ բնութագրեր ոչ հետերոսեքսուալ լինելը՝ առանց նսեմացուցիչ բառերի[7][8][9][10][11][12]։
Լայնորեն կիրառված առաջին տերմինը «հոմոսեքսուալն» էր, որ իրականում բացասական նշանակություններ ուներ։ Այն 1950-ական և 1960-ական թվականներին փոխարինելու եկավ «հոմոֆիլ» տերմինին[13], իսկ հետագայում դրան փոխարինելու եկավ «գեյ» տերմինը 1970-ական թվականներին[7]։ Վերջինս առաջին անգամ սկսեց օգտագործվել հոմոսեքսուալ անձանց կողմից։ 1960-ական թվականներին Լարս Ուլեստրամը առաջարկեց օգտագործել «սեռական փոքրամասնություն» տերմինը՝ «ազգային փոքրամասնություն» տերմինի նմանությամբ, որն օգտագործվում էր ոչ սպիտակ մարդկանց բնութագրելու համար[14]։
1988 թվականին ակտիվիստները սկսեցին օգտագործել ԼԳԲՏ հապավումը ԱՄՆ-ում[15]։ Չնայած համայնքների մեջ շատ տարաձայնություններ կային՝ ԼԳԲՏ տերմինը դրական արձագանքներ ունեցավ[16]։ Չնայած այն փաստին, որ ԼԳԲՏ տերմինի մեջ ամբողջովին չեն ներառված ոչ հետերոսեքսուալ կողմնորոշում ունեցող անձանց բոլոր համայնքների սկզբնատառերը՝ նրանք, այդուհանդերձ, ԼԳԲՏ համայնքի մաս են կազմում[6][16]։
Ի պատասխան խտրականությունը վերացնելու կոչերով հանդես եկող օգտատերերին և լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանության համար գործող խմբերին՝ Ֆեյսբուք սոցիալական կայքը 2014 թվականի փետրվարին լայնացրեց սեռի ընտրության դաշտը իր օգտատերերի համար[17][18]։ 2015 թվականի հունիսին ֆեյսբուքը մի հնարավորություն ավելացրեց, որը թույլ էր տալիս օգտատերերին գունավորել իրենց գլխավոր նկարները ծիածանի գույներով՝ ի նշան ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության և հավասարության[19]։
ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների տակ մասնավորապես հասկացվում են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.