From Wikipedia, the free encyclopedia
Երե Պյոուհենեն (ֆիններեն՝ Jere Pöyhönen, առավել հայտնի Käärijä - Կյաարիա կեղծանունով, հոկտեմբերի 21, 1993[1], Հելսինկի, Ֆինլանդիա[1]), ֆինն ռեփեր, երգիչ և երգահան[3]։ Նա ներկայացրել է Ֆինլանդիան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում «Cha Cha Cha» սինգլով և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։
Käärijä | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆիններեն՝ Jere Pöyhönen |
Ի ծնե անուն | ֆիններեն՝ Jere Pöyhönen |
Նաև հայտնի է որպես | Käärijä |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1993[1] (30 տարեկան) Հելսինկի, Ֆինլանդիա[1] |
Երկիր | Ֆինլանդիա |
Ժանրեր | փոփ-ռեփ, էլեկտրոնային երաժշտություն, սինթիփոփ, rap metal? և punk rap? |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ և Հոկեյիստ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Monsp Records? |
Կրթություն | Simonkallio school? և Peltola School? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Käärijä Վիքիպահեստում |
Ծնվել է Հելսինկիում և մեծացել Վանտաայում։ Երաժշտության հանդեպ իր կիրքը հայտնաբերել է թմբուկի վրա նվագել սովորելու ժամանակ և սկսել է ստեղծել սեփական երաժշտական ստեղծագործությունները 2014 թվականին։ Նրա բեմական անունը գալիս է ընկերների հետ ազարտային խաղերի մասին կատակելուց։
Պյոուհյեենը ինքնուրույն թողարկել է իր երաժշտությունը մինչև 2017 թվականը, երբ պայմանագիր է կնքել «Monsp Records»-ի հետ։ Հետագայում նա թողարկել է «Koppi tules» սինգլը[4]։ Հաջորդ տարի նա թողարկեց ընդլայնված պիես՝ «Peliä» անվամբ։ 2020 թվականին թողարկվեց նրա դեբյուտային «Fantastista» ալբոմը[5]։
2023 թվականի հունվարի 11-ին Պյոուհենենը հայտարարվեց որպես «Uuden Musiikin Kilpailu 2023»-ի՝ Ֆինլանդիայի Եվրատեսիլ 2023 երգի մրցույթի ազգային ընտրության յոթ մասնակիցներից մեկը[6][7]։ Նրա «Cha Cha Cha» երգը գրվել է Ալեքսի Նուրմիի և Յոհաննես Նաուկկարինենի կողմից և թողարկվել է 2023 թվականի հունվարի 18-ին։ Նախընտրական փուլում նա 539 միավորով (467 միավոր հեռուստաքվեարկությունից և 72 միավոր ժյուրիից) գրավեց առաջին տեղը՝ այդպիսով դառնալով Ֆինլանդիայի ներկայացուցիչը մրցույթում[8]։
Բուն մրցույթում երգիչը հասել է եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում գրավելով առաջին տեղը։ Եզրափակչում նա հաղթեց հեռուստաքվեարկությանը մեծ տարբերությամբ՝ հանդիսատեսից ստանալով 376 միավոր (այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցրել է շվեդ երգչուհի Լորինը, 243 միավոր), ինչը նույնպես երկրորդ արդյունքն է մրցույթի պատմության մեջ (Հանդիսատեսի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորները հավաքել է ուկրաինական Kalush Orchestra խումբը Եվրատեսիլ 2022-ին, 439 միավոև)։ Սակայն ժյուրին նրան տվել է ընդամենը 150 միավոր, որով նա հայտնվել է 4-րդ հորիզոնականում, ինչը թույլ չի տվել հաղթել մրցույթում (Լորինը 583 միավորով գրավել է առաջին տեղը)։ Վերջնական արդյունքներով նա զբաղեցրել է 2-րդ տեղը՝ 526 միավորով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.