Iberia Express
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Iberia Express — International Airlines Group (IAG) միջազգային ավիացիոն հոլդինգին պատկանող ավիաընկերություն, որ սկսել է գործել 2012 թվականի մարտի 25-ից[1]։ Ավիափոխադրողի գլխավոր գրասենյակը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, իրեն ծնունդ տված հոլդինգի՝ Իսպանիայում առաջատար համարվող Iberia Airlines-ի շենքում[2]։
Iberia Express | |
---|---|
Տեսակ | ավիաընկերություն |
Հիմնադրված է | հոկտեմբերի 6, 2011 |
Վայր | Մադրիդ, Իսպանիա |
Երկիր | Իսպանիա |
Մայր ընկերություն | Iberia |
Սեփականատեր | International Airlines Group? |
Կայք | iberiaexpress.com |
Iberia Express Վիքիպահեստում |
'Iberia Express'-ի ստեղծման մասին IAG հոլդինգի ղեկավարությունը հայտարարել է 2011 թվականի հոկտեմբերի 6-ին՝ միաժամանակ պարզաբանելով, որ նոր ավիաընկերությունն ստեղծվում է կարճ ու միջին երկարության ավիաուղիներով առևտրային (կոմերցիոն) փոխադրումներ իրականացնելու և ուղևորահոսքը Մադրիդի միջազգային Բարախաս օդանավակայանում Iberia Airlines-ի հեռագնա երթուղային ցանցի հետ կապակցելու նպատակով[3]։
2011 թվականի դեկտեմբերի վերջերին Iberia Airlines-ի օդաչուները ավիաընկերության գլխավոր գրասենյակի մոտ ցույց կազմակերպեցին՝ անհանգստանալով այն բանի համար, որ նոր ավիափոխադրողի ի հայտ գալով կարող են կորցնել իրենց աշխատատեղը։ Ավիաընկերության ղեկավարությունը, ցուցարարներին պարզաբանելով իրենց քաղաքականությունն ու ծրագրերը, հայտնեց, որ Iberia Airlines-ի ինքնաթիռների մի մասը մտադիր են փոխանցելու Iberia Express-ին՝ նոր երթուղային ցանցին սպասարկելու նպատակով, ընդ որում՝ առանց օդաչուների և ուղեկցող անձնակազմի ավելորդ համալրման, այնպես, որ օդաչուները մտահոգվելու ոչինչ չունեն, քանզի աշխատատեղերը ոչ միայն չեն կրճատվելու, այլև ավելանալու են, որովհետև Iberia Airlines-ի ղեկավարությունը պլանավորել է 2015 թվականի վերջին ընդլայնել տորմիղը և քառասուն նոր ինքնաթիռ ձեռք բերել[4]։ Ընդսմին՝ ձեռնարկի առևտրային մոդելը հանգամանորեն մշակելու ընթացքում մինչև անգամ նկատի է առնվել, որ նորաստեղծ Iberia Express-ը սկզբնական փուլում կարող է վնասով աշխատել, և գոյացած ճեղքվածքը կփակվի IAG հոլդինգի շահույթի հաշվին[5]։
2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Iberia Express-ի կողմից սպասարկվում են հետևյալ թռիչքուղիները[6].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.