Hurts
From Wikipedia, the free encyclopedia
Hurts, անգլիական երաժշտական խումբ։ Ստեղծվել է Մանչեստր քաղաքում 2009 թվականին։ Նրանց առաջին երկու ալբոմները `«Happiness»-ը և «Exile»-ը հայտնվել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի լավագույն 10 ալբոմների ցանկերում։
Hurts | |
---|---|
Ժանրեր | սինթիփոփ |
Գործունեություն | 2009 |
Լեյբլ | RCA Records |
Պարգևներ | |
Կայք | informationhurts.com |
Hurts Վիքիպահեստում |
Խումբը մասնակցել է մի շարք բարեգործական ակցիաների։ 2010 թվականի հոկտեմբերի 14-ին Hurts խումբը ելույթ ունեցավ Բեռլինում «Բեմբիի տուրքը» անունը կրող բարեգործական կազմակերպության, որը զբաղվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հարցերով[1]։ 2010 թվականի նոյեմբերի 17-ին «Little Noise Sessions» անունը կրող բարեգործական երեկույթի շրջանակներում ելույթ ունեցան Լոնդոնում, որը կազմակելվել էր «Մենկապ»-ը, իսկ բարեգործական համերգի գլխավոր նպատակը հավաքել գումար մտավոր խնդրիներ ունեցող երեխաների համար[2]։
Ակուստիկ համերգի ընթացքում Ադամը չկարողացավ ելույթ ունենալ[3], սակայն հաշվի առնելով միջոցառման կարևորությունը որոշվեց, որ Թեոն պետք է ելույթ ունենա կատարելով միայն «Devotion», «Wonderful Life», «Sunday», «Blood Tears and Gold», «Evelyn», «Better Than Love» և «Stay» երգերը։ 2011 թվականի ապրիլի 24-ին խումբը ելույթ ունեցավ բարեգործական համերգին «Wonderful Life» անուն կրող երգով, որի գլխավոր նպատակն էր հավաքել գումար «Finn Church Aid» բարեգործական կազմակերպության համար, որը զբաղվում է տարբեր երկրներում աղքատ բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու հարցերով[4]։ 2011 թվականի հոկտեմբերի 20-ին կայացավ Hurts-ի համերգը Կիևում, որը ևս բարեգործական էր[5]։
2013 թվականի փետրվարին Hurts-ը մասնակցեց գերմանական «N-JOY» անունը կրող ռադիոկայանի կազմակերպած բարեգործական ծրագրին, որի մասնակիցները ամբողջ տարվա ընթացքում թողել են իրենց ինքնագրերը տոնածառի խաղալիքների վրա, որը հետագայում վաճառվել է «NDR» անունը կրող աճուրդում 1500 եվրոյով[6]։ 2013 թվականի մարտի 7-ին Hurts-ը իր «Miracle» երգով մասնակցեց բարեգործական հեռուստամարաթոնին BBC Three հեռուստաընկերության եթերում, որից ստացված հասույթը փոխանցվեց Եթովպիայումապրող քաղցած մարդկանց[7]։ 2013 դեկտեմբերին Hurts խմբի անդամների ինքնագրերով ակուստի կիթառը վաճառվեց «Lichtblicke» անունը կրող բարեգործական աճուրդի ընթացքում, որը ֆինանասական օգնություն է տրամադրում Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում (Գերմանիա) ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին[8]։ Թեոին լուսնկարահանել է Բրայան Ադամսը 2016 թվականի օրացույցի համար, որից ստացված ամբողջ շահույթը փոխանցվել «Hear the World» անունը կրող բարեգործական ֆոնդին։ Hear the World («Լսել աշխարհը») ֆոնդի նպատակն է ուշադրություն հրավիրել թույլ լսողների սոցիալական և հոգեբանական խնդիրների վրա ֆինանսական և հոգեբական օգնություն տրամադրել նրանց[9]։