From Wikipedia, the free encyclopedia
HIMARS (անգլ.՝ HIMARS, High Mobility Artillery Rocket System, թարգմ․՝ բարձր շարժունակության հրետանահրթիռային համակարգ), ամերիկյան արտադրության բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
HIMARS | |
---|---|
HIMARS ՀԿՌՀ | |
Տեսակ | ՀԿՌՀ |
Արտադրող | ԱՄՆ |
Արտադրման տարիներ | 2005-ից մինչ օրս |
Հատի գին | 18 մլն. $ |
Հիմնական օգտագործողներ | ԱՄՆ |
Մեքենայի Քաշ | 10.88 տ |
Մեքենայի Երկարություն | 7 մ |
Մեքենայի Բարձրություն | 3.2 մ |
Մեքենայի Լայնություն | 2.4 մ |
Մեքենայի շարժիչի հզորություն | 290 ձիաուժ |
Մեքենայի շարժիչի տեսակ | դիզելային |
Վառելիքի պաշար | 480 կմ |
Հրթիռների քանակ | 6 |
Հրթիռների տրամագիծ | 277 մմ |
Կրակի Հեռահարություն | 2-300 կմ |
Կրակի Տևողություն | 25 վրկ. |
Վերալիցքավորման ժամանակ | 5 րոպե |
Շեղում | 0% |
HIMARS հրթիռահրետանային համակարգը հայտնի Մ270 համակարգի թեթև տարբերակն է։ Այս համակարգերը գտնվում են ԱՄՆ-ի Զինված ուժերի սպառազինության մեջ։ Այն արդեն արտահանվել է Հորդանան, Սինգապուր և Արաբական Միացյալ Էմիրություններ։
HIMARS համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը կազմում է ընդամենը 10.9 տոննա։ Այն հավաքված է 6X6 անվավոր թափքի բազայի վրա։ Մեքենայի երկարությունը կազմում է 7 մ, լայնությունը 2.4 մ, իսկ բարձրությունը 3.2 մ։ Մեքենան սնուցվում է Caterpillar 3115 ATAAC 6.6-lite դիզելային շարժիչով զարգացնելով 290 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 85 կմ/ժ արագություն։ Այս համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 480 կմ։ Այս համակարգի գլխավոր առավելություններից մեկը իր վերալիցքավորման ժամանակն է։ Այս համակարգերը իրենց հետ ունեն նաև վերամբարձ որի օգնությամբ վերալիցքավորվում են ընդամենը 5 րոպեների ընթացքում։
HIMARS համակարգը ղեկավարվում է անձնակազմի 3 անդամների կողմից։ HIMARS համակարգի հրթիռները նույն են ինչ Մ270 համակարգինը, սակայն այն կրում է միայն մեկ փաթեթը՝ ընդհանուր 6 հրթիռներ (Մ270-ը կրում է 12 հրթիռ)։ Հրթիռների տրամաչափը ստանդարտ 227 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 307 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 120 կգ։ HIMARS համակարգի բոլոր հրթիռները արձակվում են ընդամենը 25 վայրկյանի ընթացքում։ HIMARS համակարգերի հեռահարությունը հասնում է 300 կիլոմետրի։ Այս համակարգերը համարվում են գերճշգրիտ, քանի որ շեղում չունեն։ Այս համակարգերի հիմնական առավելությունը նրա վերալիցքավորման ժամանակն է։
Զինատեսակ | Սմերչ[1] | Ուռագան[2] | ԱՌ1Ա[3] | PHL-03[4] | ՎՄ-80 | HIMARS[5] | M270[6] | Աստրոս II[7] | Պինակա[8] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արտադրող երկիր | ԽՍՀՄ ՌԴ | ԽՍՀՄ ՌԴ | Չինաստան | Չինաստան | Չինաստան | ԱՄՆ | ԱՄՆ | Բրազիլիա | Հնդկաստան |
Արտադրման տարիներ | 1987-մինչ օրս | 1975-մինչ օրս | 2009-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1999-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1983-մինչ օրս | 1983-մինչ օրս | 2000-մինչ օրս |
Զանգված | 43.7 տ | 20 տ | 42.5 տ | 43 տ | 32 տ | 10.9 տ | 24.56 տ | 10 տ | 45 տ |
Երկարություն | 12.1 մ | 9.63 մ | 13 մ | 12 մ | 9.5 մ | 7 մ | 6.97 մ | 7 մ | 12.5 մ |
Բարձրություն | 3.05 մ | 2.8 մ | 3 մ | 3 մ | 3 մ | 3.2 մ | 2.97 մ | 2.9 մ | 3 մ |
Լայնություն | 3.05 մ | 3.23 մ | 3 մ | 3 մ | 3.5 մ | 2.4 մ | 2.62 | 2.6 մ | 2.5 |
Տրամաչափ | 300 մմ | 200 մմ | 300 մմ | 300 մմ | 273 մմ | 227 մմ | 227 մմ | 127, 180, 300 մմ | 214 մմ |
Ուղղորդիչների քանակ | 12 հատ | 16 հատ | 10 հատ | 8 հատ | 12 հատ | 6 հատ | 12 հատ | 32, 16, 4 հատ | 16 |
Կրակի նվազ. հեռավորություն | 2 կմ | 8.5 կմ | 20 կմ | 20 կմ | 34 կմ | 2 կմ | 2 կմ | 7 կմ | 5 կմ |
Կրակի առավել. հեռավորություն | 90 կմ | 34 կմ | 130 կմ | 150 կմ | 80 կմ | 300 կմ | 300 կմ | 90 կմ | 40 կմ |
Վերալիցքավորում | 30 րոպե | 12-20 րոպե | 20 րոպե | 30 րոպե | 15-20 րոպե | 5-10 րոպե | 5 րոպե | 15-20 րոպե | 15 րոպե |
Վառելիքի պաշար | 850 կմ | 500 կմ | 650 կմ | 650 կմ | 550 կմ | 480 կմ | 485 կմ | 480 կմ | 800 կմ |
Արժեք | 12.5 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 7 մլն. $ | 18 մլն. $ | 20 մլն. $ | 13, 5 մլն. $ | 2 մլն. $ |
2003 թվականի մարտին ԱՄՆ զինված ուժերի և ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսի միջև ստորագրել է պայմանագիր ցածր տոկոսադրույքով կնքվեց պայմանագիր որի արդյունքում ԱՄՆ բանակը ստացավ 89, իսկ Ծովային հետևակի կորպուսը 4 HIMARS համակարգեր։ Երկրորդ պայմանագիրը կնքվել է 2004 թվականի հունվարին։ Ըստ այդ պայմանագրի բանակը ստացավ 25, իսկ ծովային հետևակի կորպուսը մեկ հատ HIMARS համակարգեր։ 2005 թ. հունվարին կնքվեց երրորդ պայմանագիրը, որի համաձայն բանակը ստացավ 37, իսկ Ծովային հետևակի կորպուսը 1 համակարգեր։
2022 թվականի մայիսի 31-ին Սպիտակ տունը մամուլին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը HIMARS կմատակարարի Ուկրաինային՝ առանց առավել մեծ հեռահարության հրթիռների, պայմանով, որ Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանի տարածքին այդ համակարգով[15][16][17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.