Got Milk?
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
«Got Milk?» (թարգ.՝ «կաթ կա՞»), ամերիկյան նախկին գովազդային արշավ՝ կոչված խթանելու կաթի սպառումը։
Ստեղծվել է 1993 թվականին՝ «Goodby, Silverstein & Partners» գովազդային գործակալության կողմից՝ Կալիֆորնիայի կովի կաթ արտադրողների ասոցիացիայի (անգլ.՝ California Milk Processor Board) պատվերով, որը հետագայում օգտագործման լիցենզավորում է շնորհում կաթի վերամշակման ձեռնարկություններին և ֆերմերներին։ Արշավը մեկնարկել է 1993 թվականին հոկտեմբերի 24-ին և ավարտվել 2014 թվականի փետրվարի 24-ին։ «Got Milk?»-ի շնորհիվ կաթի սպառումը խոշոր աճ է արձանագրում Կալիֆորնիա նահանգում[1], սակայն ոչ այնքան էական ազդեցություն է ունենում մնացած նահանգներում[2]։
Հանդիսանում է Միացյալ Նահանգների հայտնի ապրանքանիշերից և գովազդային արշավներից մեկը։
«Got Milk?»-ի քարոզարշավներին են մասնակցել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Լարի Քինգը, Ջենիֆեր Էնիսթոնը, Դենի Դե Վիտոն, Նաոմի Քեմբելը, Վուպի Գոլդբերգը, Բրիթնի Սփիրսը, Քեյթ Մոսը, Դենիս Ռոդմանը և այլք[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.