Google Play
From Wikipedia, the free encyclopedia
Google Play (նախկինում հայտնի որպես — Android Market)՝ Անդրոիդ օպերացիոն համարակարգով սմարթֆոնների հատուկ հավելված, որի միջոցով օգտատերը կարող է ներբեռնել ծրագրեր և խաղեր, լսել երաժշտություն և նույնիսկ դիտել ֆիլմեր Google-ի և այլ ընկերությունների համակարգերով[1]։ Այս ինտերնետ-խանութի ծրագրերի մեծամասնությունը անվճար են, իսկ մասամբ վճարովի (2014 թվականի մայիսից սկսած հնարավորություն է ստեղծվել վճարել PayPal համակարգով)։
Արագ փաստեր Google Play, play.google.com ...
Google Play | |
---|---|
play.google.com | |
Տեսակ | digital distribution platform?, ծրագրերի խանութ, Փաթեթների կառավարման համակարգ, վկայագրված ծրագրային ապահովում, utility software? և բրենդ |
Գրանցում | պահանջվում է |
Սեփականատեր | Գուգլ |
Հեղինակ | Գուգլ |
Բացված | հոկտեմբերի 22, 2008 |
Փակված | մարտի 6, 2012 |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Google Play Վիքիպահեստում |
Փակել
Google Play-ն օգտագործելու համար անհրաժեշտ է սարք, որը համապատասխանում է ծրագրի բովանդակության համար պահանջվող ծրագրակազմի և համատեղելիության պահանջներին։ Բովանդակության ու գործառույթների հասանելիությունը տարբերվում է տարբեր երկրներում։ Google Play-ն օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ վավեր Google հաշիվ։