From Wikipedia, the free encyclopedia
Girl power արտահայտություն (անգլ. թարգմանաբար՝ «աղջկա ուժ»), այն արտացոլում է 1990-ական թվականների և 2000-ական թվականների սկզբի մշակութային երևույթը։ Այն նաև կապված է ֆեմինիզմի երրորդ ալիքի հետ։ Արտահայտությունը հայտնի է դարձրել Spice Girls խումբը 1990-ական թվականների կեսերին։
Girl power արտահայտության ամենավաղ հիշատակումներից մեկը տեղի է ունեցել 1987 թվականին Լոնդոնի աղջիկներից բաղկացած Mint Juleps խմբի մոտ՝ Girl to the Power of 6 երգում։ Հետագայում արտահայտությունը օգտագործվել է ֆենզինում Bikini Kill փանք-խմբի կողմից։ Երբեմն արտահայտությունը հնչում է որպես grrrl power, որը այն կապում է Riot grrl շարժման հետ[1][2]։
Ավելի ուշ, 1990-ական թվականների սկզբին, girl power արտահայտությունն օգտագործել են բազմաթիվ խմբեր, որոնց թվում են Helen Love ուելսյան ինդի-խումբը[3], ինչպես նաև Shampoo փոփ-փանք-դուետը[4], որը 1995 թվականին թողարկել է Girl Power ալբոմն ու սինգլը։
Ի վերջո, արտահայտությունը գործածության մեջ է մտել 1990-ական թվականների կեսերին Spice Girls փոփ կվինտետի շնորհիվ[5][6][7]։
Պրոֆեսոր Սյուզան Հոփկինսը 2002 թվականի իր հոդվածում Girl Heroes: The New Force in Popular Culture-ը դիտարկել է նմանություն girl power-ի, Spice Girls-ի և կանանց գործողությունների հերոսների միջև 20-րդ դարի վերջին[8]։
Այլ գիտնականներ նաև girl power արտահայտությունը դիտարկել են գիտական համատեքստում. օրինակ, այսպես կոչված Buffy studies-ում[9]։
Դուբլինի քաղաքային համալսարանի հաղորդակցության տեսության ամբիոնի պրոֆեսոր դոկտոր Դեբբի Ջինգը հանդես է եկել girl power-ի իդեալների քննադատությամբ՝ դրանք կապելով երեխաների, հատկապես աղջիկների սեքսուալացման հետ[10]։
Հյուսիսային Կարոլինայի համալսարանից Էմի Մաքքլյուրը զգուշացրել է, որ չպետք է մեծ հույսեր կապել girl power-ի հետ, երբ խոսքը վերաբերում է կանանց իրավունքների համար պայքարին[11]։ Մեդիան երբեմն ներկայացնում է միայն այն որոշման նեղ մասը, թե ինչ է այսօր նշանակում աղջիկ լինել։ Դրա վառ օրինակն է Barbie խաղալիքը, որը ներառում է girl power («I can be» Barbie[12]) հայեցակարգը, պնդելով, որ աղջիկը կարող է դառնալ որևէ մեկը, երբ նա մեծանում է[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.