![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/57/Geogebra.svg/langhy-640px-Geogebra.svg.png&w=640&q=50)
GeoGebra
From Wikipedia, the free encyclopedia
GeoGebra, համաշխարհային անվճար մաթեմատիկական դինամիկ ծրագիր բոլոր կրթական մակարդակների համար մեկ հեշտ օգտագործման փաթեթում՝ ներառյալ երկրաչափությունը, հանրահաշիվը, աղյուսակները, գծապատկերները, վիճակագրությունը և թվաբանությունը։
Բացի այդ, ծրագիրը ունի հարուստ հնարավորություններ ֆունկցիաների հետ աշխատելու համար (գրաֆիկերների գծագրում, հավասարումների արմատների հաշվում, էքստրեմումներ, ինտեգրալներ և այլն) ներկառուցված լեզվի հրամանների շնորհիվ (ինչը նաև թույլ է տալիս վերահսկել երկրաչափական շինությունները)։
Ծրագիրը գրվել է Մարկուս Հոհենվարտերի կողմից Ջավա ծրագրավորման լեզվով և աշխատում է մեծ թվով օպերացիոն համակարգերի վրա։ Այն թարգմանվել է 39 լեզուներով և ներկայումս ակտիվորեն մշակվում է։ Կատարելապես աշխատում է ռուսերեն լեզվով։
2013 թվականի հունիսին՝ առաջին անգամ ռուսաստանյան գիտամեթոդական ամսագրերի պատմության մեջ, տպագրվել է «Ժամանկակից կրթության եվրոպական ամսագրի» (European Journal of Contemporary Education, ISSN 2304-9650) հատուկ թողարկումը՝ նվիրված GeoGebra-ի օգտագործմանը կրթական գործընթացում (հրավիրված խմբագրական խորհուրդ՝ մանկավարժության դոկտոր Դանիել Ջարվիս, Կանադայի Նիպիսինգ համալսարան և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռուշան Զիատդինով, Ֆաթիհ համալսարան, Ստամբուլ, Թուրքիա)։