G4 երկրներ
From Wikipedia, the free encyclopedia
Քառյակ խումբ (G4) (անգլ.՝ G4 nations), միջազգային կազմակերպություն, որը բաղկացած է չորս երկրներից, որոնց թվում են Բրազիլիան, Գերմանիան, Հնդկաստանը և Ճապոնիան։ Այդ միավորման մասնակիցները պարտավորվել են աջակցել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական տեղերի համար միավորման որևէ անդամի հայտերին։
Ի տարբերություն G7 կազմակերպության, որի նպատակը տնտեսական կայունության պահպանումն ու անդամ երկրների երկարաժամկետ համագործակցությունը պահպանելն է, G4-ի միակ նպատակն է՝ մշտական տեղեր ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Վերջին տասնամյակների ընթացքում այդ երկրների տնտեսությունն ու քաղաքական ազդեցությունը զգալիորեն աճել է, և այժմ դրանց զարգացման մասշտաբները համադրելի են խորհրդի մշտական անդամների հետ[1]։