Flixbus
From Wikipedia, the free encyclopedia
«Flixbus», գերմանական տրանսպորտային ընկերություն, որն ավտոբուսներով իրականացնում է միջքաղաքային ուղևորափոխադրումներ ամբողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Հիմնադրվել է 2013 թվականին։ Flixbus-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բեռլինում։
Flixbus | |
---|---|
Տեսակ | միջքաղաքային ավտոբուսների ընկերություն և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2013[1] |
Վայր | Մյունխեն, Գերմանիա[2] |
Երկիր | Գերմանիա |
Արդյունաբերություն | զբոսաշրջություն, միջքաղաքային ավտոբուսների ընկերություն, ինտերնետ ոլորտ, տեխնոլոգիական արդյունաբերություն և Ուղևորափոխադրումներ երկար հեռավորությունների դեպքում |
Հասույթ | 1,5 մլրդ € (2022)[3] |
Աշխատողների թիվ | մոտ 1000 մարդ (2017) |
Դուստր ընկերություններ | Flixtrain, Flixbus France, MFB MeinFernbus?, Kâmil Koç Otobüsleri A.Ş.?, HELLÖ?, ADAC Postbus? և Greyhound Lines? |
Սեփականատեր | Daimler, Silver Lake Partners և մոտ General Atlantic |
Կայք | flixbus.com(անգլ.) |
Մասնակից է | Allianz pro Schiene?[4], German Startups Association?[4], Deutscher Tourismusverband?[4], Deutsches Verkehrsforum?[4], mofair?[4], Internationaler Bustouristik Verband?[4], German Road Safety Council?[4] և International Road and Transport Union?[4] |
FlixBus Վիքիպահեստում |
Flixbus-ի ծառայությունները մատուցվում են ամբողջ Եվրոպայի ավտոբուսային տեղական ընկերությունների հետ համագործակցությամբ։ Տեղական գործընկերները պատասխանատու են ամենօրյա երթուղու համար, մինչդեռ Flixbus-ը պատասխանատու է միջքաղաքային ցանցի գործունեության համար պահանջվող պաշտոնական թույլատվությունների համար։ Flixbus-ը զբաղվում է ցանցային պլանավորմամբ, շուկայավարմամբ, գնագոյացմամբ, որակի կառավարմամբ և հաճախորդների սպասարկմամբ։ Այսպիսի բիզնես մոդելը հեշտ հարմարվող է և ընկերությանը թույլ է տալիս արագ աճել։ Այնուամենայնիվ, ավտոբուսների որակը կախված է ենթակապալառուների համար մատչելի համակազմից։
2015 թվականի հունվարին Flixbus-ը միավորվեց MeinFernbus-ի հետ։ Հուլիսին Stagecoach Group-ից ձեռք բերեց Megabus-ի ակտիվները մայրցամաքային Եվրոպայում։ 2016 թվականին՝ Postbus-ի ձեռքբերումից հետո, FlixBus-ը գերակայություն ստացավ Գերմանիայի միջքաղաքային ավտոբուսների շուկայի մոտավորապես 80%-ի նկատմամբ։ 2017 թվականին Ավստրիայի պետական երկաթուղուց ձեռք բերեց «Hellö» ավտոբուսային ընկերությունը։ 2018 թվականին միավորվեց PolskiBus-ի հետ։ 2018 թվականի մայիսին ձեռք բերեց Swebus Express ավտոբուսային ընկերությունը Nobina-ից, իսկ 2019 թվականի սեպտեմբերին Actera Group-ից ձեռք բերեց Kâmil Koç Busleri A.Ş ավտոբուսային ընկերությունը։
FlixBus-ը կարևորում է իր ավտոբուսների կայունությունը, ցածր գները և անվճար Wi-Fi-ը։