From Wikipedia, the free encyclopedia
Elbit Hermes 900, մարտավարական, հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Elbit Systems կազմակերպության կողմից։ Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականի դեկտեմբերին[1]։ Սերիական արտադրությունը սկսվել է Իսրայելում 2010 թվականի կեսից։
Elbit Hermes 900 | |
---|---|
Elbit Hermes 900 ԱԹՍ | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Արտադրող | Elbit Systems |
Առաջին թռիչք | 2 դեկտեմբերի 2009 |
Շահագործման սկիզբ | 2011 |
Շահագործողներ | Իսրայելի ռազմաօդային ուժեր |
Elbit Hermes 900 Վիքիպահեստում |
ԱԹՍ-ն ունի մոդուլային կառուցվածք, ինչը թույլ է տալիս արագ փոխել նրա վրա տեղադրված հիմնական սարքավորումները։ Կառավարումը կատարվում է արբանյակային կապի միջոցով վերգետնյա կառավարման կենտրոնից։
«Hermes 900» ունի թռիչքի մեծ բարձրություն և նախատեսված է դիտարկումներ, հսկողություն կամ հետախուզություն կատարելու համար։ Որպես հնարավոր կիրառման տարբերակ դիտարկվում է նաև հարվածային համակարգերով զինումը։
Կառավարման համակարգը համապատասխանում է այլ Hermes տիպի սարքերի համակարգերին, ինչը հնարավորություն է տալիս մեկ օպերատորին վերահսկել տարբեր տիպի ԱԹՍ-ներ[2]։
Սարքը կարող է թռչել մինչև 9000 մետր ծովի մակերևույթից բարձր և կարող է տեղավորել մինչև 350 կիլոգրամ օգտակար բեռ[3]։
2020 թվականի հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական ռազմական բախման ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը կիրառվել է Հայաստանի տարածքում և Հայաստանի ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է այն[10]։ Համարվում է, որ սա աշխարհում առաջին խոցված Elbit Hermes 900-ն է[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.