Du hast
From Wikipedia, the free encyclopedia
«Du hast» (գերմ.՝ «Դու ունես»), գերմանական Rammstein խմբի չորրորդ սինգլն է, և երկրորդը՝ Sehnsucht ալբոմից։ Խմբի ամենաճանաչված երգերից է։ 1999-ին առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխությանը՝ «Best metal song (Լավագույն մետալ երգ)» կատեգորիայում։ Դարձել է ամերիկյան «The Matrix» (1999) ֆիլմի սաունդթրեկը։
Du hast սինգլ Sehnsucht ալբոմից | ||||
---|---|---|---|---|
Rammstein-ի | ||||
Թողարկված | նոյեմբերի 18, 1997 | |||
Ձայնագրված | Temple Studios, Մալթա, 1997 | |||
Ժանր | Neue Deutsche Härte, Industrial metal | |||
Տևողություն | 3:55 | |||
Լեզու | Գերմաներեն | |||
Լեյբլ | Motor Music | |||
Պրոդյուսեր | Յակոբ Հելլներ, Rammstein | |||
Rammstein-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Երգի հեղինակները օգտագործել են խոսքերի խաղը։ Երգի անվանումը գերմաներենից բառացիորեն թարգմանվում է որպես «դու ունես», իսկ «Du hasst» (դու ատում էս) արտահայտությունը նման է երգի անվանմանը։ Տեքստում կա նաև երրորդ իմաստը՝ «haben» օժանդակ բայը անցյալ ժամանակին խոնարհվելիս դառնում է «hast». Այսպիսով, երգի «Du hast mich gefragt, und ich hab nichts gesagt» տողը թարգմանվում է որպես՝ «Դու ինձ հարցրեցիր, և ես ոչինչ չասացի»։ Պետք է նաև նկատել, որ երգի անգլերեն տարբերակում ասվում է «You Hate», որը նշանակում է «Դու ատում էս»։