![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/DeadByAprilSonisphere2011.jpg/640px-DeadByAprilSonisphere2011.jpg&w=640&q=50)
Dead by April
From Wikipedia, the free encyclopedia
Dead by April, ռոք խումբ՝ հիմնված 2007 թվականին Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում։ Հիմնադրման օրից խումբը հասցրել է թողարկել երեք ալբոմներ՝ Dead by April, Incomparable և Let the Word Know: Խմբի անդամներն են Քրիստոֆեր «Stoffe» Անդերսոնը, Մարկուս Վեսսլենը, Պոնտուս Էլմը, Մարկուս Ռոզելը, նախկինում նաև Ջիմմի Ստրիմելլը, Հենրիկ Կարլսսոնը, Յոհան Օլսսոնը, Ալեքս Սվեննինգսոնը և Սանդրո Սանտյագոնը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Dead by April | |
---|---|
![]() | |
Ժանրեր | փանկ-ռոք, melodic metalcore? և մետալկոր |
Գործունեություն | փետրվար 2007[1] |
Լեյբլ | Universal Music Group |
Կայք | deadbyapril.com |
Ստորագրություն | |
![]() |
Խմբի գործունեությունը սկսվեց 2007 թվականին։ Ջիմմի Ստրիմելլը հանդես էր գալիս գյոտեբորգյան մեկ այլ՝ Nightrage խմբում որպես վոկալիստ։ Շուտով նրա հեղինակած երգերը սկսեցին չհամապատասխանել խմբի գաղափարներին, և դա պատճառ դարձավ անհամաձայնությունների, շուտով նաև խումբը լքելուն։ Շուտով նա ծանոթացավ Pontus Hjelm-ի մի քանի գործերի և նրա հետ համագործակցության հեռանկար տեսավ։ Ահա և այդպես սկսվեց ամեն ինչ։ Շուտով նրանք արդեն մրցակիցներ էին։ Խմբի առաջին հաջողությունները եղավ հայտնիությունը Ասիայում և Ճապոնիայում։ Տղաները MySpace-ի ոչ պաշտոնական խմբերի ցուցակում առաջինը դարձան շատ արագ։ Սոցցանցերում ճանաչողության հասնելու և օգտատերերի համակրանքը վայելելու արդյունքը եղավ այն, որ նրանք սկսեցին մի շարք առաջարկներ ստանալ կազմակերպչական, ձայնագրման և տոմսերի հետ կապված հարցեր կազմակերպող ու իրականացնող կազմակերպությունների կողմից։ Նրանք շարունակեցին իրենց ընտրած ուղին՝ բոլորին հաջողություն մաղթելով։ 2008 թվականի ամռանը մասնակցեց մի շարք փառատոների և ահա կիզակետը հանդիսացավ Շվեդիայի ամենահեղինակավոր Hultsfred փառատոնը, որի ժամանակ գրանցվեց ռեկորդ՝ հանդիսատեսի թվով։ Միևնույն ժամանակ խումբը վերջացրեց քննարկումները ձայնագրման ստուդիաների հետ՝ Universal Music-ի հետ պայմանագիր կնքելով։