![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d0/DasErste-Logo.svg/langhy-640px-DasErste-Logo.svg.png&w=640&q=50)
Das Erste
From Wikipedia, the free encyclopedia
Das Erste (գերմ.՝ «Առաջին»), Գերմանիայի համազգային հանրային հեռուստաալիք ARD հեռուստացանցի կազմում։ Հեռուստաալիքը հանդիսանում է «ARD» ընկերության բոլոր հեռուստաալիքների համատեղ նախագիծ (բացի «Deutsche Welle»-ից)։ Եթերային ցանկը ձևավորվում է նահանգային հեռուստաալիքների հետ համատեղ։ Հեռարձակվում է Գերմանիայի ողջ տարածքում, նաև հասանելի է Իտալիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Դանիայի հետ սահմանամերձ մարզերում։
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Հեռարձակման գոտի | ![]() ![]() |
Հեռարձակման լեզու | գերմաներեն |
Հեռարձակման սկսման թվական | 1954 նոյեմբերի 1 |
Նախկին անվանում | Nordwestdeutscher Rundfunk Deutsches Fernsehen |
Հիմնադիր | ![]() |
Սեփականատեր | ARD |
🌐 | www.DasErste.de |
Առաջին եթերը մեկնարկել է 1952 թ. դեկտեմբերի 25-ին որպես «Հյուսիս-արևելյան գերմանական հեռուստառադիոընկերություն» (գերմ.՝ Nordwestdeutscher Rundfunk, NWDR)։ 1954 թ. հունվարի 1-ից հեռարձակումը տարածվում է ԳԴՀ ողջ տարածքում, իսկ հեռուստաալիքը այդ կապակցությամբ ստանում է «Գերմանական հեռուստատեսություն» (գերմ.՝ Deutsches Fernsehen անվանումը։ 1984 թվականի հոկտեմբերի 1-ից կրկին վերանվանվում է, ստանալով «Առաջին գերմանական հեռուստատեսություն» (գերմ.՝ Erstes Deutsches Fernsehen), իսկ 1996-ից կրում է ներկայիս անվանումը։
Մինչ 1990 թվականը ալիքի եթերը տարածվում էր միայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում։ Երբ Արևմտյան Գերմանիան միավորվեց Գերմանիայի Դաշնության հետ, ARD-ն իր տարածքում ստեղծվեցին նոր նահանգային հեռուստառադիոընկերություններ, որոնք նույնպես մասնակցեցին եթերային ցանկի ձևավորմանը։
2010 թ. փետրվարի 12-ից հեռարձակվում է հեռուստաալիքի HD տարբերակը՝ Das Erste HD:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d0/DasErste-Logo.svg/220px-DasErste-Logo.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Das_Erste_HD_Logo.svg/640px-Das_Erste_HD_Logo.svg.png)