From Wikipedia, the free encyclopedia
DSD (անգլ.՝ Direct Stream Digital), Sony և Philips ընկերությունների մշակած միաբիթ ձայնային ֆորմատ է, որում օգտագործվում է խիտ իմպուլսային մոդուլյացիայի կոդավորում (անգլ.՝ Pulse Density Modulation (PDM), սիգմա-դելտա մոդուլյացիայի տարատեսակ) և կիրառվում է օպտիկական կրիչ SACD-ի վրա պահպանման համար։ Ի սկզբանե նախատեսված էր որպես Sony Music ձայնագրման ընկերության երաժշտական պահոցը թվային ֆորմատի վերափոխող արխիվային ֆորմատ։
Անալոգային ձայնային ազդանշանը վերափոխվում է թվայինի՝ դիսկրետավորման 822,4 կՀց հաճախությամբ (64 անգամ ավել, քան CD Audio-ում) դելտա-սիգմա մոդուլյացիայի օգնությամբ, բայց ընդամենը 1 բիթ թույլտվությամբ, ի տարբերություն CD ֆորմատում 44,1 կ Հց հաճախությամբ կիրառվող 16 բիթի։ Վերափոխումը, երբ անալոգային ազդանշանի հաշվումները վերցվում են ազդանշանի վերին սահմանը բազմաթիվ անգամ գերազանցող հաճախությամբ, կոչվում է վերա դիսկրետավորում (անգլ.՝ oversampling)։
Դիսկրետավորման ավելցուկը մեծ նշանակություն ունի քվանտավորման գործընթացի արդյունք հանդիսացող քվանտավորման աղմուկի փոքրացման համար։ Քանի որ ազգանշանը վերադիսկրետավորված է, հարևան հաշվումները փոխկապակցվում են միմյանց հետ։ Այսպես կոչված ցանցային էֆեկտի արդյունքում աղմուկի հզորությունը օգտակար ազդանշանով զբաղեցված հաճախականային ձայնածավալում նվազում է դիսկրետավորման հաճախության բարձրացման համեմատությամբ։ Այսպիսով՝ ազդանշան/աղմուկ հարաբերությունը մեծանում է, երբ դիսկրետավորման հաճախությունը մեծանում է։ Վերադիսկրետավորումը թույլ է տալիս խուսափել նախնական զտման անհրաժեշտությունից և պահպանում է հարմոնիկաներն իրենց սկզբնական վիճակում (չնայած դրանք կարող են ճնշվել քվանտավորման աղմուկով, հատկապես բարձր հաճախություններում)։ Փուլային բնութագիրն ավելի է նմանվում անալոգային համակարգերի բարձր հաճախականային բնութագրերին։
Աղմուկի ցածր մակարդակ ունենալու համար օգտակար ազդանշանի հաճախականային ձայնածավալի սահմաններում կիրառվում է աղմուկի ձևավորման տեխնալոգիան (անգլ.՝ noise shaping), որը տեղափոխում է աղմուկները լսելի ձայնածավալի սահմաններից դուրս։ Այնուհետև, միաբիթ իմպուլսները գրանցվում են ուղիղ կրիչի վրա։
Ամպլիտուդայի դրական փոփոխությունը կներկայացվի բոլոր «1»-ով, բացասականը՝ բոլոր «0»-ով։ Զրոյական կետը կներկայացվի երկուական թվի փոխարինմամբ։ Քանի որ անալոգային ազդանշանի արժեքը ամեն պահ ներկայացվում է իմպուլսների խտության տեսքով, այդ մեթոդն անվանում են խիտ իմպուլսային մոդուլյացիա (Pulse Density Modulation (PDM))։
Թվա-անալոգային վերափոխումը կազմված է գերձայնային աղմուկների հեռացման համար միաբիթ ներկայացման պարզ զտումից։
SD ֆորմատով ձայնագրման, խմբագրման հնարավորության համար 2000 թվականին մշակվել է DSDIFF (անգլ.՝ Direct Stream Digital Interchange File Format) ֆայլային ֆորմատը[2]։
Զբաղեցված սկավառակային տարածքի և DSD-ի համար անհրաժեշտ հաղորդման շերտի փոքրացման համար կիրառվում է առանց կորստի ձայնի սեղմման DST (անգլ.՝ Direct Stream Transfer) ֆորմատը։ 2005 թվականին DST-ն ստանդարտացվել է որպես MPEG-4 ձայնային ստանդարտ (ISO/IEC 14496-3:2001/Amd 6:2005 — վերադիսկրետավորմամբ առանց կորստի ձայնի կոդավորում)[3]։ 2007 թվականին հրապարակվեց էտալոնային իրացում MPEG-4 DST ինչպես ISO/IEC 14496-5:2001/Amd.10:2007[4]:
Որոշ մասնագիտացված ձայնագրման համակարգեր կարող են կատարել գրանցում անմիջապես DSD-ում։ Բարձրորակ ձայնագրման համար թողարկվում են 128-անգամյա վերադիսկրետավորմամբ մոդելներ, այնպես, որ դիսկրետավորման հաճախությունն ստացվում է հավասար 5.6 ՄՀց (օրինակ՝ Korg MR-1000)։
Առանց այլ ֆորմատի վերափոխման DSD ֆորմատի ազդանշանի մշակման անհնարինության պատճառով 2004 թվականին Digital Audio Denmark ընկերությունը մշակել է ձայնագրման և DXD ձայնի մշակման ֆորմատ՝ 24 կամ 32 բիթ քվանտավորման կարգայնությամբ և 352.8 կՀց հաճախությամբ դիսկրետավորմամբ[5]։
2010 թվականին Համացանցում սկսեցին տարածվել DSDIFF կամ DSF ընդլայնումներով DSD ձայնային նիշքեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.