Bulgari
From Wikipedia, the free encyclopedia
Bulgari S.p.A. (արտասանվում է Բուլղարի, ոճավորված է որպես BVLGARI), իտալական ընկերություն ստեղծված 1884 թվականին, շքեղ ապրանքներ (զարդեր, ժամացույցներ, օծանելիք, կաշվե պարագաներ) արտադրող և լյուքս դասի հյուրանոցների սեփականատեր։ Bulgari-ն մտնում է LVMH (Louis Vuitton Moët Hennessy)-ի խմբի մեջ և փակում է աշխարհի խոշորագույն ոսկերչական ընկերությունների առաջատար եռյակը (Tiffany & Co.-ից և Cartier-ից հետո)[2]։
Արագ փաստեր Տեսակ, Հիմնադրված է ...
Bulgari | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1884[1] |
Հիմնադիր | Sotirios Voulgaris? |
Վայր | Հռոմ, Իտալիա |
Երկիր | Իտալիա[1] |
Արդյունաբերություն | մանրածախ առևտուր |
Աշխատողների թիվ | 3950 մարդ (2009) |
Մայր ընկերություն | LVMH |
Սեփականատեր | LVMH |
Կայք | bulgari.com(անգլ.) |
Բորսա | BUL |
Bulgari Վիքիպահեստում |
Փակել
Ֆիրմային անվանումը սովորաբար գրվում է BVLGARI՝ հիմնված ավանդական լատինական այբուբենի վրա, որտեղ «V» և «U» տառերը ուղղագրությամբ համարժեք են։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Հռոմում։