Bratsch (խումբ)
From Wikipedia, the free encyclopedia
Bratsch, 1972 թվականին ձևավորված ֆրանսիական երաժշտական խումբ, որը կազմալուծվել է 2015 թվականին։ Կատարել են գնչուական, կլեզմեր, ջազ, ռուսական, հայկական ժողովրդական երաժշտություն։
Արագ փաստեր Ժանրեր, Գործունեություն ...
Bratsch | |
---|---|
Ժանրեր | Գնչուական երաժշտություն |
Գործունեություն | 1972 - 2015 |
Փակել
Խումբը ձևավորել են Դան Ղարիբյանը և Բրունո Ժիրարը։ Թողարկել են ավելի քան 10 ալբոմներ։ Խումբը հայտնի է եղել իր երաժշտական ազդեցությունների բազմազանությամբ և անդամների ու այցելու երգչների վիրտուոզությամբ[1]։
Խմբի ալբոմներում ընդգրկված են եղել «Նուբար», «Ո՜վ, սիրուն սիրուն», «Նա մի նազ ունի», «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան. Հայկական վալս» և այլ երգեր։ «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան. Հայկական վալս» երգը Ելիսեյան պալատի երգչախմբի անդամը կատարել է Հաշմանդամների տանը Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ[2]։
Խմբի բաժանումից հետո Դեն Ղարիբյանը հիմնել է «Ղարիբյան տրիո»-ն։